Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Իրենք գիտեն, որ հիասթափված ու մերժող մարդկանց քանակը հարյուր հազարներով ավելի շատ է

Իրենք գիտեն, որ հիասթափված ու մերժող մարդկանց քանակը հարյուր հազարներով ավելի շատ է
28.04.2024 | 14:37



Իրենք խուճապի մեջ են։ Թվում է՝ հակառակը պիտի լիներ, քանի որ փողոցներում մարդկանց թիվը փոքր է։ Բայց իրենք գիտեն, որ իրենց հանդեպ դժգոհությունը շատ ու շատ ավելի մեծ է։ Իրենք գիտեն, որ հիասթափված ու մերժող մարդկանց քանակը հարյուր հազարներով ավելի շատ է, քան փողոցում պայքար մղողներինն ու հրապարակային արտահայտվողներինը։ Իրենք գիտեն, որ մարդիկ փողոցներում չեն տարբեր պատճառներով, ու ցանկացած պահի կարող է պայթել իրավիճակը։ Իրենց հույսը միայն այն է, որ ստեղծել են մի իրավիճակ, երբ ոչ ոք չի ուզում իշխանություն վերցնել, բայց գիտեն, որ դա էլ է ժամանակի հարց։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 4981

Մեկնաբանություններ