Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Երկրին արտահերթ ընտրություններ են պետք. Փաշինյանն ու նրան «օգնողները» պետք է հեռանան

Երկրին արտահերթ ընտրություններ են պետք. Փաշինյանն ու նրան «օգնողները» պետք է հեռանան
26.03.2024 | 20:34

Գիտե՞ք, թե ինչու մեր խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվում հասնել իշխանափոխության կամ գոնե այդ օրակարգի շուրջ կոնսոլիդացնել հասարակությանը:

Շատ երկար չգրելու համար, արձանագրեմ, որ հենց այդ ընդդիմությունը կամ նրա մի հատվածն է Փաշինյանին ու ՔՊ-ին օգնում, որ երկրում «նորմալության» պատրանք լինի:

Օրինակ, միայն «անդարդ» երկրում է հնարավոր, որ իշխանության առաջին դեմքը և խորհրդարանական ընդդիմության շարքերում նման հավակնություն ունեցող մարդը մի ժամ վիճեն, թե ո՛վ ինչի՞ «գլուխ» է: Իսկ ավելի աբսուրդ է, որ շաբաթվա սկզբում «մաչոյությամբ» ընդդիմության լիդեր դառնալու հայտ ներկայացնես, հետո «գլխի ծաղրածուի» պատվիրակության կազմում մեկնես արտերկիր:

Միայն բովանդակություն չունեցող երկրում է հնարավոր, որ վարչապետին մեղադրեն թշնամական երկրի «անշարժ գույքի գործակալ» լինելու մեջ, բայց նա դա «չլսելու» տա՝ վիրավորվելով «գլուխ» բառից:

Միայն մաշված ընդդիմության պարագայում է հնարավոր, որ դրա պոտենցիալ առաջնորդը վիրավորվի «գլուխ» բառից, բայց տրվի հայրենիքի գող Նիկոլի շանտաժին և լռի, երբ նա սպառնում է հրապարակել «Գոլդեն- Փելեսի» կամ Հունաստանի կղզու «գաղտնիքները»:

Փաշինյանն իր «կաշին փրկելու» մասին է մտածում՝ կազինոյի խաղացողի հոգեբանությամբ զոհաբերելով Հայաստանը, խորհրդարանական ընդդիմության մի հատվածի համար իր սեփականության հարցը ավելի կարևոր է, երբ նույնիսկ ամեն մայրամուտի ստվերում ավելի տեսանելի են դառնում «Ալեքսանդրապոլ-2»-ի փլատակները:

Ի՞նչ կապ ունի այս խորհրդարանը Հայաստանի կամ նրա խնդիրների, մեր գոյությանը սպառնացող մարտահրավերների հետ:

Երկրին արտահերթ ընտրություններ են պետք, հասարակության ճնշմամբ, առանց Նիկոլի մասնակցության ու վաղվա օրակարգով, որը պետք է քաղաքական աղբանոց ուղարկի «ներկա-նախկին» դիսկուրսը՝ բացառապես բևեռի երկու կողմերին սնուցող ու պետություն լափող իր «պոտենցիալով»:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ