Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հոգեբանական մանիպուլյացիա

Հոգեբանական մանիպուլյացիա
22.03.2024 | 16:00

Թշնամին է միայն, որ իր լրտեսների, ազդեցության գործակալների, ինչպես նաև իրեն հասանելի տեղեկատվական խողովակների միջոցով հոգեբանական մանիպուլյացիա է կիրառում մեկ այլ պետության բնակիչների նկատմամբ:

Որպես կանոն՝ այդ մեթոդները հիմնվում են թշնամու հետաքրքրությունների վրա և միտված են փոխելու մարդկանց ընկալումը կամ վարքագիծը:

Հոգեբանական մանիպուլյացիայի արդյունավետությունը, նախ և առաջ, պայմանավորված է նրանով, թե որքանով է մանիպուլյատորը

Ա. թաքցնում ագրեսիվ կամ թշնամական ձգտումները և վարքագիծը.

Բ. որքան է ճանաչում զոհի հոգեբանական առանձնահատկությունները, որպեսզի որոշի, թե որ մոտեցումն ավելի արդյունավետ կլինի.

Գ. դաժան է, որպեսզի զոհին վնասելու պարագայում չանհանգստանա։

Մեր պետությունը վերը նշված գործոնների առկայության արդյունքում է, որ կորցրել է «Բնական հունի ուղի» հասկացության ողջ տրամաբանությունը:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ