ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Չփորձեք թիրախավորել մեր ընտանիքը

Չփորձեք թիրախավորել մեր ընտանիքը
15.12.2023 | 17:26

Մեկ տարուց ավելի է, որպես հետաքննող լրագրող, բացահայտում եմ Գյումրու թիվ 32 դպրոցի՝ չդատված հանցագործ տնօրենի, արատավոր գործունեությունը:

Իմ հետաքննության արդյուքնում, հանրությանն եմ ներկայացրել բազմաթիվ զարհուրելի փաստեր՝ տարիֆիկացիոն կեղծումներ, առանց մրցույթի ոսուցիչերի աշխատանքի ընդունելու կամ, օրենքի խախտումով, ստեղծված մրցութային հանձնոժողովներ, նեպոտիզմ, համակազմը հավատարիմների բանակի ու ախոյանների բաժանել, տնօրենի հավաստագրի քննությանը մասնակցելու դեպք, այն դեպքում, երբ դրա իրավունքը չի ունեցել դպրոցի արդեն նախկին տնօրենը:

Բացի դա, բացահայտել եմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կումայրի բաժնի պետի և այդ դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սուքիասյանի համատեղ պաշտոնեական կեղծիքը՝ կապված դպրոցում առկա իբր ֆինանսական ճգնաժամի հետ, ինչը բացահայտ և բացառիկ սուտ է՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության և Շիրակի մարզպետարանի պատասխանների:
Այս բացահայտումները չէին կարող մարսվել զեղծարար-կեղծարար նախկին տնօրենի, ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի և այդ տնօրենին սատարող իբր ուսուցչախմբի համար: Նրանք դիմեցին НКВД-ական հին ու փորձված մեթոդին` 14.12.2023 թվականին, Գյումրու թիվ 32 դպրոցում 53 տարի դասավանդող իմ մայրիկի վրա ՝պատվերով հարձակում կազմակերպելով՝ հենց դպրոցի շենքում՝ 2-րդ հարկի դասասենյակում՝ աշխատանքային ժամին: Մի ոչ ադեկված անձ, ներկայանալով աշակերտներից մեկի ծնող մորս մեղադրել է իր երեխային իբր խփելու մեջ, սակայն որևէ փաստ չի ներկայացրել: Իմանալով, որ իր նկատմամբ դպրոցում եղել է հարձակում, գնացել եմ դպրոց՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել եմ հարձակվողի աղջկա համադասարանցիների հետ իմ զրույցը՝ խաղաղ ու հանգիստ, որտեղ աշակերտները միանշանակ հերքել են, որ այդ երեխայի նկատմամբ երբևէ եղել է որևէ բռնություն իմ մոր կողմից: Իմ ուղիղ եթերի ժամանակ ես ներղություն եմ խնդրել երեխաների ծնողներից՝ բացատրելով, որ եթե ես այդ պահին չխոսեի իբր հարված կերածի դասընկերների հետ, ապա նրանց հետ՝ հետո, կզրուցեին այլ անձինք, և երխաները ճիշտ չէին ասի: Որևէ չարամտություն չի դրսևորվել իմ կողմից՝ երեխաներին տեսագրելու ընթացքում: Ելենլով իրողությունից և այն շառից, որի մեջ փորձել են գցել իմ մորը, ես պաշտպանվել և պաշտպանել եմ ճշմարտությունը, այն էլ՝ էքստրեմալ պայմաններում:
ՈՒստի, հայտնում եմ, որ Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենի վերաբերյալ արված իմ բացահայտումների հետևանքով, թիրախավորվել է , ամենայն հավանականությամբ, ոստիկանության կողմից, մեր ընտանիքը, մասնավորսապես, իմ 75-ամյա մայրը:

ՈՒշագրավ է, որ երբ իմ մոր վրա հարձակվել է ծնող ներկայացած անձը՝ դպրոցի դասաժամին, այդ դպրոցի իբր փոխտնօրենները չեն ահազանգել ոստիկանություն, իսկ երբ ես եմ մտել զրուցելու և տեսագրելու երեխաների ասած ճշմարիտ խոսքը՝ հանպատրաստից, այդ նույն փոխտնօրենները մի էկիպաժ ոստիկան թափեցին դպրոց: Սա նշանակում է, որ իմ մորը թիրախավորելը, կեղծ, շինծու մեղադրանք կպցնելը ծրագրված է եղել: Շառով տալն այդ դպրոցի նախկին տնօրենի և նրա խմբակային հանցակիցների հունարն է: Կան այլ փաստեր:
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում եմ իրավապահներից՝ անհապաղ սանձել այն հետապնդման, հալածանքի արշավը, որն իրակնացնում են Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենն իր մանկլավիկներով՝ ոստիկանության հովանավորությամբ: Րոպե առաջ պատժել զրպարտողներին և շառով տվող հրոսակախմբին:

Իսկ ես շարունակելու եմ իմ հետաքննական գործունեությունը ոչ միայն այդ դպրոցի վերաբերյալ:

Ինձ կարող եք լռեցնել միայն ինձ սպանելով:

Ճիշտը մեկն է:
Նողկալի ու ողբալի են գործ «սարքող» խամաճիկները:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 3810

Մեկնաբանություններ