Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Իշխանությանը հաղթել չես կարող, քանի դեռ նա քո հարկերով է քո դեմ պայքարում

Իշխանությանը հաղթել չես կարող, քանի դեռ նա քո հարկերով է քո դեմ պայքարում
12.11.2023 | 07:35

Կազինոյին հաղթել չես կարող , քանի որ այն ձեր փողերով է ձեր դեմ խաղում։

Նույն կերպ իշխանությանը հաղթել չես կարող, քանի դեռ նա քո հարկերով է քո դեմ պայքարում։

Այլընտրանքն ավելի մեծ ֆինանսավորումն էր դրսից , որն էլ տեսանք տարբեր ֆոնդերի միջոցով , և դավաճան կոլաբորացիոնիստների համար պարարտ միջավայրն իշխանության ներսում, որոնք բուծվել ու ջերմոցային պայմաններում էին գործում կոմպլեմենտար քաղաքականության տարիներին։

Խաղաղության չօրակարգը նոր չէ, կապիտուլյանտիզմը ևս նոր չէ, այն աճեցվել է ջերմոցային պայմաններում՝ պացիֆիզմի ու հայատյացության քարոզով, փոքրամասնությունների արտոնությունների վերահսկմամբ, չկռվող աղանդների ներմուծմամբ, պատմության աղավաղմամբ ու դավաճանների փառաբանմամբ, միտքը քսակին ենթարկեցնելու քաղաքականությամբ, փոքր ձեռնարկատիրության ու միջին խավի շահերի մշտական զոհաբերմամբ հանուն հավատարիմ օլիգարխիայի , հեռակա ռազմավարական ծրագրեր ունենալու քաջության բացակայությամբ, մի կերպ աշխարհում յոլա գնալու և գլուխ պահելու փիլիսոփայությամբ։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ