«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արդարությունը կարող է հիվանդանալ, բայց մեռնել՝ ոչ. պատասխան տալու են

Արդարությունը կարող է հիվանդանալ, բայց մեռնել՝ ոչ. պատասխան տալու են
16.09.2023 | 20:18

Երեկվա «հավաքը» մեկ անգամ ևս ի ցույց դրեց, թե ինչպիսի ցածր կատեգորիայի զանագվածն է հինգ տարի շարունակ եղել մեր պետությունը զավթած մանկուրտոկրատիայի՝ անհայրենիքների իշխանության հենարանը: Ահա այսպիսի տեսակի վրա հենվելով են դեռևս իշխանություն պահում, որոնց գիտակցության մեջ գոյություն չի ունեցել Արցախ, չկա Հայրենիք ու մինչ օրս չեն տեսնում Եռաբլուրն ու երկրի բոլոր շրջաններում գտնվող զինվորական մյուս պանթեոնները:

Այսպիսի տեսակների համար մեր երկրում ամեն ինչ լավ է, Մեծ Հայքի թագավորությունն է վերականգնվել, իսկ հարևան ցեղասպան պետություններն էլ փլուզվել են ու չկան, ինչպես որ չկային դարեր առաջ:

Եվ շատերի համար այսպիսի «տեսապատրանքի» ֆոնին հնչում է անհայրենիքների իշխանության պարագլխի ելույթը.

«Բախտներդ կփորձեք, ասֆալտ կուտեք, բորդյուր կլիզեք…»…

ՈՒ՞մ են ուղղված այս խոսքերը. Հայ ազգի՞ն, իրեն ընդդիմացողների՞ն:

Երեք տարի Եռաբլուրը ասֆալտապատող անձը ասես սպառնում է ամբողջ երկիրը վերածել ասֆալտապատած, բորդյուրներով երիզված եռաբլուրների:

Ընդամենը մեկ տող, և որքա՜ն բանալի-բառեր…

Եռաբլուրում, մարզերի պանթեոններում, որքա՜ն հերոսներ ունենք, որոնք լինելու էին պարարվեստի գործիչներ, օպերային երգիչներ, ժողովրդական նվագարանների վարպետներ…

Այսօր չկան մեր այսպիսի եղբայրները, անմահացել են: Աներևակայելի է, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես էր իր խոսքն ասելու մշակույթի ասպարեզում, աշխարհին մեր մշակույթը ներկայացնելիս` տարբեր միջազգային փառատոներում (նրանց շարքում արդեն դափնեկիրներ էլ կային):

Եվ ահա ելույթի հերթական տողերից մեկը.

«..Ամսի 23-ին շատ կարևոր նվեր ենք անելու մեր երիտասարդներին: Համաշխարհային աստղ Սնոփ Դոգն է հանդես գալու: Երբ նման մասշտաբի աստղերի համերգն է տեղի ունենում Հայաստանում, նշանակում է Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում: Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա…»:

…Իսկ ինչու՞ պիտի Հայաստանը չլինի, սկսենք այս հարցից: Որովհետև Հայաստանի հարատևությունն ու լինելիությունը կասկածի տակ դնելու ծրագիրը դեռ չե՞ն ավարտել: Աշխարհով մեկ Հայաստանի «կադաստրի թուղթը » որոնող սույն կերպարին թող որևէ մեկը պատմի 3 600-ամյա հնություն ունեցող շումերական կավե-սալիկ քարտեզի մասին, որտեղ հիշատակված են երեք ժողովուրդներ՝ իրենք, ասորիները և հայերը:

Իսկ այս անհայրենիքների խմբակը շարունակում է պատերազմը բերել մեր Տուն, միջազգային բոլոր հնարավոր հարթակներում ու քարոզչական դաշտում հանձնել Արցախը, վտանգել Հայաստանը, որից անգամ օտարազգի լրագրողն է ապշահար մնում:

Թող սույն անձին հիշեցնեն, որ Հայաստանը այլասերվածությունն ու տարատեսակ պղծությունները փառաբանող ինչ-որ երգիչներով հանրահռչակվելու անհրաժեշտությունը չունի: Հայաստանում տարիներ շարունակ եղել են իսկապես աշխարհահռչակ , իրական մեծ արվեստը ներկայացնող արտիստներ ու անսամբլներ:

Արդյոք գիտի՞ «Վիեննայի տղաների երգչախմբի» մասին, որն ավելի քան 500 տարվա պատմություն ունի և մի քանի տարի առաջ Երևանում համերգ ունեցան:

Արդյոք պատկերացում ունի՞ հռչակավոր «Տոկիո» լարային քառյակի մասին, որի երաժիշտները կատարում են Ստրադիվարիուսի պատրաստած գործիքներով (ամենահին գործիքը 1680 թվականին պատրաստված ջութակն է): Եվ այս հռչակավոր կվարտետը հատկապես մեզ՝ հայերիս համար, հիշատակման է արժանի նաև այն իրողությամբ, որ երկար տարիներ նրանց կազմում հանդես է եկել հայազգի Փիթեր ՈՒնջյանը, ով վթարի հետևանքով ձեռքը վնասելուց հետո չշարունակեց իր կարիերան:

Արդյոք պատկերացում ունի՞ նույնպես աշխարհահռչակ «Քրոնոս» քառյակի մասին, որը նույնպես եղել է Հայաստանում՝ այն էլ մի քանի անգամ:

Հիշենք նույնպես հռչկավոր «Հիլիարդ» անսամբլին՝ հոգևոր երաժշտություն կատարող երգչախումբ, որը Հայաստան գալուց առաջ էլ ու դրանից հետո էլ աշխարհում ուր էլ լինեն, իրենց ծրագրում մշտապես ընդգրկում են Կոմիտաս, միջնադրյան հայ շարականներ ու տաղեր…Եվ հազիվ թե պատկերացում ունենա հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտով Պենդերեցկու մասին, ով մեծակտավ ստեղծագործություն է գրել Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին:

Լսե՞լ է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի մասին, ով որպես հայ ժողովրդի բարեկամ, այցելել էր Արցախ ու հայտնվել թշնամու երկրի համար «անցանկալի անձանց » ցուցակում: Հետո էլ երգչուհին ու իր նման շատերը մեր թշնամուն հումորով պատասխանում էին, թե «մեզ համար շատ մեծ պատիվ է հանուն ճշմարտության լինել նման ցուցակում՝ արժանապատիվ մարդկանց կողքին»:

Օրինակները բազմաթիվ են:

Իսկ այսօր աշխարհով մեկ ոչնչացնում է Սփյուռքի մի քանի սերունդների կատարած աշխատանքը, հրաժարվում են մեր պատմական դատից, մենակ թողնում Արցախին ու Հայաստանին:

Դեռ ինքն է կազմում նման ցուցակ՝ արգելելով Հայ Դատի մարտիկ հայազգի գործիչների մուտքը Հայրենիք: Թողնու՞մ եք այսպես շարունակվի, թե՞ պայքարելու ենք Հայի, Հայաստանի ու Արցախի լինելության համար, որի շուրջ պիտի համախմբվի նաև Սփյուռքը:

Ամեն գիտակից հայ նախընտրում է երկրորդ ճանապարհը: Սա իր անցյալով փոքր, չնչին երկիր չէ, ինչպես որ փորձեցին մեզ համոզել հինգ տարի շարունակ՝ տարատեսակ տեխնոլոգիաներով, ամենացածր կատեգորիաներին (որոնցից կան բոլոր հասարակությունների մեջ) իբրև ազգի հավաքական դեմք ներկայացնելով:

Սա ժողովուրդ է, որն իր քաղաքակրթական հետքն է թողել աշխարհի բազմաթիվ երկրների պատմության էջերում, ինչի մասին կարող ենք բազում օրինակներով խոսել: Եվ այսպիսի ազգը մանկուրտոկրատիային՝ անհայրենիքների իշխանությանը հանդուրժելու, մեր այս սրբազան վերջին բեկորը կորցնելու և աշխարհի համար հիշողություն դառնալու իրավունք չունի:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ