Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Անբարոյական առաջարկներ ու կոնտր-առաջարկներ, ակամա ուլտրա-ազգայնականներ ու ոչմիթիզականներ

Անբարոյական առաջարկներ ու կոնտր-առաջարկներ, ակամա ուլտրա-ազգայնականներ ու ոչմիթիզականներ
25.08.2023 | 15:17

Երբ քեզ առաջարկում են հինգ միլիարդ դոլար շրջանների համար, իսկ դու պատասխանում ես կոնտր առաջարկով՝ պատրաստակամություն ներկայացնելով վճարել վեց միլիարդ, դու դրանով ընդունում ես հինգ միլիարդ առաջարկողի իրավունքը տվյալ տարածքների նկատմամբ:

Երբ երեսուն տարի դու տարածքները միայն քանդում ու ավիրում ես, դու դրանով աշխարհին ցույց ես տալիս, որ այդ տարածքները քեզ պետք չեն:

Եվ հակառակը՝ կառուցում ես, նշանակում է, որ դա քո հայրենիքն է:

Պապիկյան Սուրիկը մինչև 20 թվի նոյեմբերի 9-ը ուլտրա-ազգայնական էր, Սիմոնյան Ալենը՝ ոչմիթիզական էր:

Իսկ գիտեք, թե ինչու՞, որովհետև այդպես մոդա էր:

Հիմա էլ է մոդա:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3663

Մեկնաբանություններ