«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Է՜ստի համեցե՜ք» խարդախները

«Է՜ստի համեցե՜ք»  խարդախները
25.06.2023 | 22:33

Հասկանալի պատճառներով աղքատ երկրներում զանազան խարդախներ հաջողության շանս չունեն, առնվազն երկու պատճառով։

Նախ` աղքատ, ցածր կենսամակարդակ ունեցող երկրի բնակիչները հազիվ հացի փող են վաստակում, և որպես կանոն աղքատ երկրներում օրենսդրությունը բավականին ցածր իրավական մակարդակ ունի և համապատասխան տեսչական մարմինները չունեն բավարար գործիքներ, աշխատակիցներ արհեստավարժ, ներմուծվող խարդախությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար։

Այո՛, արդի Հայաստանում կա կենսամակարդակի որոշակի աճ, որը հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունք է, հաշվի առնելով միգրանտների քանակը և նրանց հետ ՀՀ տնտեսություն բերվող գումարները։

Բայց միգրանտների հետ մեր երկիր են գալիս ո՛չ միայն տնտեսվարման, առաջավոր տեխնոլոգիաների բաղադրիչները, այլև տարատեսակ ցանցային խարդախությունները, որոնք պարզապես զբաղեցրել են ֆեյսբուքյան հարթակը։

Անընդհատ ինչ-որ անհայտ աղբյուրից ֆինանսավորվող ֆինանսական բուրգերի, օրական անհավատալի հավելավճարների, արժեթղթերի աճի տոկոսադրույքների մասին տեղեկատվությունները, վիդեո հոլովակները հայ սպառողին հրավիրում են փող ներդնելու, փող վստահելու։

Զավեշտը հասել է այնտեղ, որ այդ հոլովակներում օգտագործում են ՀՀ ԱԺ անունը, ՀՀ նախագահի տեսաելույթները և ընդհանրապես պատկերացում է ստեղծվում, որ այդ ռեկլամների հեղինակները սերտ կապի մեջ են ՀՀ իշխանության օրենսդիր, գործադիր ճյուղերի հետ։ Տնտեսությունից, արժեթղթերից, բորսայական գործարքներից, դրանց կանոնակարգումներից տեղյակ մարդիկ ժպիտով են վերաբերվում հայկական իրականության վիրտուալ հարթակում էստի համեցեք անող խարդախներին, բայց բնակչության զգալի մասը չունի անհրաժեշտ, մասնագիտական համապատասխան փորձ և կարողություն, որպեսզի կողմնորոշվի, տարբերի իրական գովազդը և խարդախության սխեմաները։

Ի միջի այլոց, խարդախներն իրենց սխեմաներին հավատացող և իրենց էջերում գրանցվող միամիտ քաղաքացիներին սկսում են անընդհատ զանգահարել և վճարումներ պահանջել ինչ-ինչ ծառայությունների դիմաց, սկսում են սպառնալի տոնով ինչ-ինչ հարաբերություններ պարզելու խնդիրներ գոյացնել, այլ կերպ ասած` մաստակի կպչունությամբ և ավանակի համառությամբ փորձում են մարդկանցից փող քերել, շորթել։

Ի՞նչ է պետք այս ամենից խուսափելու, անձնական գումարները չկորցնելու, տրամադրություն չփչացնելու համար:

1. Մի՛ հավատացեք ամսական տասը տոկոսից ավելի գումարի աճ խոստացող ոչ մեկի:

2. Մի՛ հավատացեք ոչ մի ֆինանսական գովազդի, որտեղ օգտագործվում են ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկարներ կամ ելույթներից պատառիկներ:

3. Մի՛ հավատացեք վարժ ռուսերենով արագախոս անձանց, որոնք ձեզանից ինչ-որ ծառայությունների վճար են պահանջում կամ քարտային տվյալներ են խնդրում:

4. Հիշե՛ք` ցանկացած տիպի պարտավորություն ստանում է օրինական ուժ միայն համապատասխան պայմանագրի ֆիզիկապես անձամբ ստորագրելուց հետո միայն:

5. Որպես միջանկյալ, վերջաբան ֆեյսբուքյան տիրույթը մոնիտորինգ անող հայկական լիազորված անձանց խորհուրդ կտամ առանձնակի ուշադրություն դարձնել այս հարցերին և Ֆեյսբուքի ընձեռնած գործիքներով մաքրել հարթակը խարդախությունների օրինակներից։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Բոլորի ուշադրությանն եմ ներկայացնում հետևյալ տեսքով տեղադրված գովազդների վրա։ Խուսափեք սրանց հետ հարաբերվելուց։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5323

Մեկնաբանություններ