ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երբեմնի պիոներական խրոխտությամբ աչքի ընկնող «դուխավիկ» իշխանական վերնախավը սարսափից…

Երբեմնի պիոներական խրոխտությամբ աչքի ընկնող «դուխավիկ» իշխանական վերնախավը սարսափից…
12.05.2023 | 22:09

Մի պահ պատկերացրեք Երևանի փողոցներն ու հրապարակները հեղեղված այս իշխանության դեմ դուրս եկած ժողովրդով:

2018-ի հանգույն:

Պատկերացրի՞ք:

Հիմա պատկերացրեք այդ ժողովրդով օղակված Ազգային ժողովի շենքը, որտեղ նիստ է ընթանում՝ կառավարության մասնակցությամբ: Դա՞էլ պատկերացրեցիք :

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ տհաճ հոտ է տարածված այդ դահլիճում և ինչ հակահիգիենիկ վիճակ է: Որովհետև...

...որովհետև մի ոտքը ռազմի դաշտում թողած գեներալ-գնդապետին դավաճան անվանող, իրենց իրական բնույթով (դավաճան) իրենց կոչելու համար թիկնապահների օգնությամբ մարդկանց վրա թքող, ականջներ և լեզու կտրող և բազում այլ «քաջագործություններով» հայտնի իշխանական վերնախավը բառիս ամենաուղիղ իմաստով «լցրած է լինելու տակը»:

Որովհետև...

...որովհետև «սիրո և հանդուրժողականության զավակները», վերջապես կհասկանան, որ «այլևս կորած է ամեն ինչ» և նույնիսկ Օստապ Իբրահիմովիչը, ամենամեծ ցանկության դեպքում իսկ, այլևս ի զորու չէ փրկելու «ոչ բռնի, թավշյա»-ի խորտակվող նավը և եկել է ազգուրացության և հայրենավաճառության իրենց դրսևորումների հաշվետվություն ներկայացնելու ժամանակը և՞...

և... երբեմնի պիոներական խրոխտությամբ աչքի ընկնող «դուխավիկ» իշխանական վերնախավը սարսափից, բառիս ամենաուղիղ իմաստով «լցրած է լինելու տակը»:

Հուսանք, որ ժողովրդով հեղեղված Երևանի փողոցների մեր պատկերացումները սեղմ ժամկետում իրականություն կդառնան, իսկ Ազգային Ժողովի հակահիգիենիկ վիճակը կլինի Հայաստանի և Հայ ազգի վերջին խայտառակությունը «քաղաքակիրթ միջազգային հանրության» առջև:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ