ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նպատակն Արցախի տոտալ բլոկադան է

Նպատակն Արցախի տոտալ բլոկադան է
13.12.2022 | 07:31

«Концерт» продолжается...
Երեկվա «ուրախությունից» վերադառնանք այսօրվա դառը իրականություն:
Մի խումբ ադրբեջանցիներ (այս անգամ էլ էկոակտիվիստներն ու բլոգերները) այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը։


Վերջիններս ձգտում են մտնել Ստեփանակերտ:
Զավեշտալին այն է, որ բողոքում են էկոակտիվիստները, որոնց տեղին է հիշեցնել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կողմից ֆոսֆորային զենքի օգտագործման և դրա թողած հետևանքների մասին:
Էլ չեմ ասում՝ Ապշերոնյան ողջ թերակղզին նավթագազային մեծ հանքավայրի վերածման և այդ տարածքներն անդառնալի բնապահպանական աղետի մատնելու մասին:
Ինչևէ, թափթուկներն այսօր պահանջատեր են դարձել, ակցիա են իրականացնում, ճանապարհ են փակում:


Բնականաբար, ինչպես փակել են, այնպես էլ կբացեն:
Առանց այն էլ, սա Ադրբեջանի կողմից շատ սխալ քաղաքական քայլ է, որից միանշանակ պետք է օգտվել:
Ուղղակի խնդիրը, միևնույն է, ի սպառ չի վերանա:
Հարցի արմատական լուծում է պետք:
Իսկ մինչ այդ, եթե փակել, ուրեմն փակել:
Թող արցախահայերն էլ Կարմիր Շուկայի ու Մարտակերտի ճանապարհները փակեն՝ այդկերպ ադրբեջանցի թափթփուկների ելումուտն արգելեն:


Որ Բերձոր ու Քարվաճառ չկարողանան հասնել, կսկսեն էմոցիոնալ սպեկուլյացիաներով ու էժանագին ակցիաներով քիչ կամ առհասարակ էլ չզբաղվել:
Ստացվում է՝ Ադրբեջանն առայժմ ծրագրված պրովոկացիաների ու «soft power»-ի կիրառմամբ է գնում էսկալացիայի՝ փորձելով խստաշունչ ձմռանն ընդառաջ արցախահայությանը կանգնեցնել հումանիտար աղետի առջև։
Նպատակը նաև Արցախի տոտալ բլոկադան է, հայաթափումն է, Արցախն է՝ առանց հայերի:
Իսկ ի՞նչ են անում իշխանությունները այս ամենը կանխելու համար:
Գրեթե ոչինչ:
Այն, ինչ հիմա կատարվում է՝ քաղաքական տկարության կամ առհասարակ «թքած ունենալու» արդյունք է:


Քանի որ այդ ճանապարհով երթևեկը րոպե անգամ չպետք է դադարեր:
Այն, որ թե՛ Արցախի, և թե՛ հատկապես ՀՀ իշխանությունները միայն լավ շոու անել գիտեն և ուղնուծուծով պոպուլիստ-դեմագոգ-դիլետանտ են՝ փաստ է:
Ուստի, ստեղծված իրավիճակը ժամանակավոր հարթեցնելու համար, լավագույն դեպքում վերջիններս խնդրանքով կդիմեն ռուսական կոնտինգենտի ղեկավարությանը, ՀՀ վարչապետն էլ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, որպես պատեհ առիթ, կհայտարարի, որ «Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է։ Դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը, նշանակում է, ըստ էության, ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության»:


Եթե այս ամենն ի սպառ չկանխվի ռուսական կոնտինգենտի կողմից, ապա կարծում եմ՝ մոտալուտ ժամանակահատվածում ՄԱԿ-ի միջազգային խաղաղարար ուժերի ներգրավման կարիք կառաջանա:
Միաժամանակ պետք է դիմել ԵԱՀԿ-ին, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահներին՝ ստեղծված իրավիճակին միջամտելու հրամայականով:
Այս պահին գործնական քայլերը դրանք են:


Իսկ մինչ այդ արցախցու կամքը, ինչպես միշտ, աննկուն է, իրենց մայր հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը՝ աներկբա ու անսասան:
Այդ կամքը կոտրելն անհնար է, համառ պայքարը՝ անդադար:
Արցախցին պետք է ապրի ազատ ու անկախ, անվտանգ ու խաղաղ հայկական Արցախում:
Աստված մեզ օգնական:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 18246

Մեկնաբանություններ