ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այդ Դուք էիք, որ հայտարարեցիք, թե սկսում եք բանակցել Ձեր սեփական՝ զրոյական կետից. Դավիթ Կարապետյան

Այդ Դուք էիք, որ հայտարարեցիք, թե սկսում եք բանակցել Ձեր սեփական՝ զրոյական կետից. Դավիթ Կարապետյան
09.10.2022 | 09:30

«Բոլորը մեղավոր են, բացի ինձանից» շարական-ձոներգը ավելի եք կատարելագործել.
«Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Որովհետև այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:
Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս»:


Պարո՛ն վարչապետ, «նախկինները» աչքիս լույսը չեն, ավելին՝ ընդունում եմ Արցախի այսօրվա վիճակում հայտնվելու նաև իրենց բաժին մեղքը, բայց մանիպուլյացիան, փաստերի խեղաթյուրումն ու «նախկինացավն» էլ չափ ու սահման ունեն:
Բա, եթե Օսկանյանի օրոք, Մադրիդյան սկզբունքներն ընդունելու պահից սկսած, Հայաստանը «ճանաչել» է ԼՂ-ն Արցախի մաս, ինչու՞ դեռևս տասը տարի առաջ կամ տասնամյակ անց, ու մինչև ձեր իշխանության գալը, Արցախն այդպես էլ չդարձավ Ադրբեջանի մաս:
Ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոնե մեկ փաստաթուղթ չհրապարակեց, որտեղ նշվեր, որ Հայաստանը ճանաչել է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս և որ օկուպացրել է այն:
Եթե «նախկինները» դա էին բանակցում, ապա ինչու՞ Ադրբեջանը դեռևս այն ժամանակ չգնաց խաղաղ կարգավորման. այն ժամանակ չէ՞ր ուզում Արցախը լինի Ադրբեջանի մաս, հիմա՞ նոր ուզեց...


Ինչու՞ Հեյդար Ալիևը 2001 թվականին չստորագրեց Քի-Վեսթի կամ Իլհամ Ալիևը` 2011 թվականին՝ Կազանի փաստաթղթերը:
Ինչու՞ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Սերժ Սարգսյանի թողած «կապիտուլյացիան»...
Թե՞ նախապես պայմանավորվել էին նաև այն, որ իրենց ժամանակ այդպես կճանաչեն, բայց մի 10 տարի հետո նոր կտան, երբ իրենք էլ չեն լինի իշխանության մաս, և երբ կգա իշխանության Փաշինյան Նիկոլը։
Բայց մի պայմանով. որ նույնիսկ այդ ժամանակ պետք է պատերազմ սկսվի, հազարավոր զոհեր լինեն, կապիտուլյացիայի ենթարկվենք, ու նոր գործի այդ պայմանը:
Պարո՛ն վարչապետ, վերստին ուսումնասիրեք Մադրիդյան սկզբունքները:
Այնտեղ ոչ մի կետ չկա Արցախը Ադրբեջանի մաս կազմելու մասին, առավել ևս, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:


Ընդհակառահը՝ Ադրբեջանն ամեն անգամ առիթ էր ստեղծում այդ սկզբունքները չվավերացնելու համար:
Ամեն անգամ հրաժարվում այդ փաստաթղթերը ստորագրել՝ համարելով դրանք ոչ իր շահերից բխող և խիստ պրոհայկական:
Ադրբեջանը շատ ավելի մեծ զիջումների էր պատրաստ գնալ, քան հիմա, երբ այսօր բացառապես միակողմանի զիջումներ է պարտադրում ձեզ, ավելին՝ խոսում սպառնալիքի լեզվով:
Ադրբեջանն էր, որ մինչ 2018 թիվը ամենուր հայտարարում էր, որ պատրաստ են Ադրբեջանի կազմում Արցախին տրամադրել աշխարհում գոյություն ունեցող ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը, իսկ հիմա ասում՝ ոչ մի կարգավիճակ:
Այդ նույն Ալիևն էր, որ այլայլված բողոքում էր, թե փակ սենյակներում իրենից պահանջում ու ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:


Ընդհակառակը, պարո՛ն վարչապետ, Ադրբեջանը հենց հիմա ձեր առջև է խնդիր ու պահանջ դրել՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հրաժարվել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից ու Պաշտպանության բանակից:
Եվ հետո, հիշեցնեմ, որ այդ դուք էիք, որ հայտարարեցիք, թե սկսում եք բանակցել ձեր սեփական՝ զրոյական կետից:
Բա ինչու՞ էիք ասում «Արցախը Հայաստան է», երբ, ինչպես ասում եք, Արցախի կարգավիճակը վաղուց արդեն իսկ որոշված էր:


Այդ դուք չէի՞ք հայտարարում, թե «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»:
Իսկ այսօր դուք եք բացահայտ հրաժարվել Արցախից:
Այլևս ո՛չ բանակցային կողմ եք ձեզ համարում, ո՛չ էլ անվտանգության երաշխավորը:
«Արցախը Հայաստան է և վերջ»-ից հետո վերջին անգամ ե՞րբ եք գնացել Արցախ:
Դա վերջին անգամն էր, որ գնացել եք:
Հիմա՞ էլ է Արցախը Հայաստան ու վերջ, թե՞ կապիտուլյացիոն պայմանագիր կարող էիք Արցախի փոխարեն ստորագրել, տարածքներ հանձնել, իսկ հիմա հայտարարել, թե Արցախը առանձին բանակցող է, ու որ Ստեփանակերտը ինքնուրույն պետք է սկսի բանակցել Բաքվի հետ:


Պարո՛ն վարչապետ, բոլոր բարդագույն հարցերը ունենում են բարդ որոշումներ, սակայն դրանք բարդելով բոլորի վրա, բարի համբավ ձեռք չեք բերի:
Այս ամենի փոխարեն հավուր պատշաճի պատրաստվեք Վիեննայի համաժողովին:
Գոնե այնտեղ «չփայլատակեք» ձեր ճաճանչափայլ, էքստրավագանտ ու էքստրաօրդինար մտքերով:
Չնայած, ձեր՝ «մտքի գիգանտ» լինելը, խոսքի աստառն ու բառամթերքի գանձարանը դրսևորվում է բացառապես երկրի ներսում:

Դիտվել է՝ 8158

Մեկնաբանություններ