ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դա չէինք երազել

Դա չէինք երազել
08.02.2021 | 11:23

Եվրամիությունը և Ռուսաստանը հաստատել են «հիմնարար տարաձայնությունները» մարդու իրավունքների հարցերում և Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակում: Մոսկվա այցի ընթացքում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նորից պահանջեց ընդդիմադիրի ազատ աչձակումն ու նրա թունավորման հետաքննություն:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Բորելը թվարկեց ոլորտները, որոնցում համագործակցությունն անխուսափելի է, պատասխանեց «Спутник» գործակալության հարցին Կուվայի ու Լատվիայի մասին, շնորհավորեց ՌԴ-ին համավարակի դեմ համանուն («Спутник V») պատվաստանյութի համար ու Լավրովից ստացավ Արևմուտքի երկրներում բողոքի ակցիաների կոշտ ճնշումների տեսագրություններ: Ժոզեպ Բորելի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամլո ասուլիսից հետո ՌԴ ԱԳՆ non grataе անձինք հայտարարեց Շվեդիայի, Լեհաստանի ու Գերմանիայի դիվանագետներին՝ մեղադրելով հունվարի 23-ին Մոսկվայում ու Պետերբուրգում Ալեքսեյ Նավալնու աջակցության բողոքի ակցիաներին մասնակցելու մեջ: Բաբուշկինի շրջանային դատարանում այդ ընթացքում Նավալնու նկատմամբ երկրորդ դատավարությունն էր ընթանում:


Բորել. Այսօր շատ ավելի դժվար է, քան 20-30 տարի առաջ
«Մենք պետք է ընդունենք, որ վերջին տարիներին մեր հարաբերություններում կան հիմնարար տարակարծություններ և վստահության պակաս: Մենք միմյանց մեջ տեսնում ենք ավելի շատ մրցակիցների ու հակառակորդների, քան գործընկերների»՝ ասաց Ժոզեպ Բորելը Մոսկվայում փետրվարի 5-ի մամլո ասուլիսում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: Հանդիպումից առաջ Բորելն ընդունեց, որ հիմա ԵՄ-ՌԴ հարաբերությունները ծայրահեղ ցածր մակարդակում են. «Մեր հարաբերությունները որոշակիորեն ծայրահեղ լարված են և Նավալնիի շուրջ իրավիճակը ստորին կետն է»: Վերջին իրադարձությունները հաշվի առնելով «Մեզ համար դժվար է Մոսկվայի հետ հարաբերություններ ունենալ, որոնց մասին երազում էինք 1990-ականներին, երբ խոսում էին Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ Եվրոպայի մասին»՝ ասաց Բորելը՝ հավելելով. «Այսօր ավելի դժվար է, քան 20-30 տարի առաջ»: Դիվանագետը տեղնուտեղը թվարկեց այդ «իրադարձությունները»՝ ասելով, որ իր այցը ժամանակի մեջ համընկավ «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության ու դատավճռի հետ և Ռուսաստանում բողոքի ակցիաների հազարավոր մասնակիցների ձերբակալությանը»: «Ինչպես կարող էիք ակնկալել, ես պարոն Լավրովին հայտնեցի մեր խոր անհանգստությունը և կրկնեցի Նավալնիին ազատելու ու նրա թունավորման անաչառ հետաքննություն սկսելու կոչը» հերթական անգամ հաղորդեց ԵՄ ներկայացուցիչը՝ ռեալ բանտարկության ժամկետի դատարանի որոշումն անվանելով «քաղաքական դրդապատճառներով և մարդու իրավունքների ոլորտում Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին հակասող»:
«ԵՄ-ն գտնում է, որ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության և քաղաքական ազատությունների հարցերը կենտրոնական են մեր ընդհանուր ապագայի համար՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի»՝ գտնում է ԵՄ գլխավոր դիվանագետը՝ «ամբողջ հարգանքով հանդերձ ՌԴ ինքնիշխանության և իր միջազգային պարտավորությունները կատարելու պատասխանատվության առաջ»: Ժոզեպ Բորելը հիշեցրեց, որ Մոսկվա իր այցի արդյունքների մասին (2017-ից հետո առաջինը) փետրվարի 22-ին հաշվետու է լինելու ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների խորհրդակցության ժամանակ: Իսկ մարտի 25-26-ին ԵՄ սամիթում առանձին կքննարկվի Ռուսաստանի հետ հարաբերությւոնների հետագա ռազմավարությունը: ՌԴ ղեկավարության դեմ նոր պատժամիջոցների հարցին Բորելը կարճ պատասխանեց՝ որևէ երկրի դեմ սահմանափակումների առաջարկ միության անդամ երկրներից չի եղել:


Լավրովը փակուղու և պատժամիջոցներին ընտելանալու մասին
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լավրովը հայտարարեց, որ «երկար չի մեկնաբանի Նավալնուն, ձերբակալություններն ու բողոքները»: Նա սովորականի պես մեղադրեց Արևմուտքին՝ Ռուսաստանում ու դեմոկրատական երկրներում ուժայինների գործողությունները լուսաբանելու երկակի ստանդարտների մեջ: Պատժամիջոցներն անվանեց ԵՄ-ի «ներքին գործ», պատմեց, որ Կրեմլն ընտելացել է սահմանափակումներին, որ մտցվում են «մտացածին առիթներով»: ԵՄ-ին պատժամիջոցների պատճառով անվանելով «ոչ հուսալի գործընկեր»՝ Լավրովը հաստատեց Նավալուն թունավորումը «Նավիչոկ» մարտական թույնով հետաքննության Մոսկվայի մերժումը: Հերքելով թունավորման փաստը՝ նախարարը հայտարարեց Բեռլինում բուժման ժամանակ Նավալնու «անալիզների արդյունքների փակուղու» մասին: Գերմանիայի ռազմական լաբորատորիայում, Ֆրանսիայի, Շվեդիայի և ՔԶԱԿ-ի լաբորատորիաներում հաստատվել է արգելված թույնի առկայությունը փորձանմուշներում: Լավրովը նորից բողոքեց, որ հրաժարվում են Մոսկվային փոխանցել այդ անալիզների արդյունքները:


Բորելին հանձնվեցին ԵՄ-ում ակցիաների կոշտ ցրման տեսագրություններ
Լավրովը, ինչպես հանդիպումից առաջ խոստացել էր, Բորելին փոխանցեց ԵՄ երկրներում հանրահավաքներում ոստիկանության կոշտ գործողությունների տեսագրություններ: «Коммерсант»-ի լրագրողը հարցրեց ՌԴ ուժայիններին մեղադրելու ԵՄ-ի բարոյական իրավունքի մասին, որ 10 000 մարդ են բերման ենթարկել հունվարի 23, 31, փետրվարի 2-ի բողոքի ցույցերում: Ժոզեպ Բորելը հիշեցրեց, որ ԵՄ-ն դատապարտում է «ուժի անհամաչափ կիրառումը»՝ որտեղ էլ լինի, ոչ միայն Ռուսաստանում: Իսկ երկրներում, որտեղ գործում է օրենքի գերակայությունը, այդ փաստերը դառնում են արդարադատության ուշադրության առարկա: Լավրովին ԱՊՀ-ի տեսագրությունների առիթով «Коммерсант»-ի լրագրողը հարցրեց. «Ռուսաստանի գործողությունները այս իրավիճակում Ձեզ չե՞ն հիշեցնում սովետական հին անեկդոտը, որ ձեզ մոտ էլ են նեգրերին Լինչի դատաստանի ենթարկում»: ԱԳ նախարարը դեմարշն անվանեց «փոխադարձության սկզբունքի սրամիտ հակադարձում»: Լավրովը պնդում է, որ Ռուսաստանում «ոստիկանները վերջին ցույցերի ժամանակ բազմից հարձակման եմ ենթարկվել և ոչ մի հատուկ միջոց չեն կիրառել», նա մեղադրեց ցուցարարներին ոստիկանության դեմ արցունքաբեր գազ կիրառելու մեջ:


Համագործակցության ոլորտների որոնում
«Ռուսաստանի հետ հարաբերություններն առանցքային կարևորություն ունեն ԵՄ-ի համար»՝ նշեց Բորելը՝ թվարկելով սերտ կապերի ցուցանիշները (ԵՄ-ն Ռուսաստանի առևտրի առաջին գործընկերն է, ուղղակի ներդրումների մեծացույն աղբյուրը, ռուս ուսանողները ամենամեծ խումբն են համալսարանական ծրագրային փոխանակումներում, Շենգենի վիզաների մեծ մասը տրվում է Ռուսաստանի քաղաքացիներին): «2012-2013-ի համեմատությամբ ապրանքաշրջանառությունը գրեթե երկու անգամ կրճատվել է»՝ ընդունեց ՌԴ ԱԳ նախարարը՝ խոսելով տնտեսական համագործակցության մասին: Բորելը թվարկեց ոլորտները, որտեղ ԵՄ-ն ու ՌԴ-ն «կարող են ու պետք է համագործակցեն»: Մշակույթ, գիտություն, առողջապահություն, Արկտիկա, կլիմա, թվային տեխնոլոգիաներ՝ Բորելի խոսքով այս ոլորտներում կարելի է հասնել շոշոափելի արդյունքների: Համագործակցություն հնարավոր և միջազգային քաղաքականության հարցերում՝ խաղաղության գործընթացը Մերձավոր և Միջին արևելքում, Իրանի միջուկային համաձայնագրի հարցում: Լավրովը հավելեց ահաբեկչության ու թմրասպառնալիքի դեմ պայքարը, որ բխում է Աֆղանստանից: «Համատեղ ջանքերի գործադրման այլ ոլորտներ կորոնենք»՝ խոստացավ Լավրովը՝ պրագմատիկ փոխգործակցության կոչ անելով ու սպառնալով «բացասական ու անկանխատեսելի հետևանքներով» կապերի հետագա դեգրադացիայի դեպքում:


Կուբան հեռո՞ւ է, Կուբան կողքներիս է
Ռուսական «Спутник» գործակալությունը, որ առաջին հարցի իրավունք էր ստացել, Բորելին խնդրեց գնահատել ԵՄ-ի ու Կուբայի հարաբերությունները: ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդունեց, որ չէր սպասում Մոսկվա այցի ժամանակ խոսակցություն Կուբայի մասին, բայց պատմեց Հավանայի հետ քաղաքական երկխոսության վիճակի, առևտրի էմբարգոյի մասին, որ ուժեղացել էր Թրամփի կառավարման ժամանակ: Спутник»-ի լրագրողը Բորելին հարցրեց նաև Լատվիայում քրեական գործի մասին՝ ԵՄ պատժամիջոցները խախտելու պատճառով՝ դեկտեմբերին խուզարկություններ են եղել և մեղադրանք է առաջադրվել Baltnews-ի և Լատվիայի Sputnik-ի 7 աշխատակիցների «Россия сегодня»-ի հետ համագործակցության պատճառով: Բորելը հայտարարեց, որ վստահ է Լատվիայի արդարադատության գործը հետաքննելու ունակության վրա՝ պահանելով ԵՄ բոլոր երկրներում ընդունված իրավունքի նորմերը, հիմնական իրավունքներն ու ազատությունները:


«Спутник V»
Երբ մամլո ասուլիսում խոսք գնաց կորոնավարակի դեմ ռուսական պատվաստանյութի մասին, Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ «ցանկանում է շնորհավորել Ռուսաստանին այդ հաջողության համար» (վերջերս The Lancet-ը հոդվածով նշել էր պատվաստանյութի արդյունավետությունը): «Դա լավ նորություն է ամբողջ մարդկության համար»՝ ասաց դիվանագետը՝ հույս հսյտնելով, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) կսերտիֆիկացնի ռուսական պատվաստանյութը ԵՄ-ում օգտագործելու համար:
RFI


Հ.Գ. Ի՞նչ է պետք, որ կարգավորվեն ՌԴ-ԵՄ հարաբերությունները: Տևական ժամանակ հնչող փոխադարձ մեղադրանքներից ստեղծվում է այն տպավորությունը, որ կողմերը ունեն գժտվելու ու միմյանց թշնամանալու բոլորովին այլ պատճառներ, որ խնամքով թաքցվում են Նավալնու պես պատրվակներով: Բայց ինչ պատճառներ ու պատրվակներ էլ լինեն, ՌԴ-ԵՄ տնտեսական հարաբերությունները փաստացի շարունակվել են անգամ «ամենացածր կետում»: Տարաձայնությունների իրական պատճառը, թերևս, ֆինանսական է՝ եթե ՌԴ-ն ու ԵՄ-ն, եթե ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ունենում են ներդաշնակ ու կառուցողական հարաբերություններ, ավելորդ են դառնում թե ՆԱՏՕ-ն, թե հսկայական ռազմական արդյունաբերությունը, որ գործում է բոլոր երկրներում: Իսկ զենքի վաճառքը գերշահույթներ է բերում բյուջեներ: Ուստի պետք են արհեստականորեն լարված ու լարվող հարաբերություններ, միմյանց թշնամի հայտարարել ու միմյանցից հրթիռներով, ՀՕՊ-երով «պաշտպանվել», որ ոչ մի վայրկյան չդադարի գործել ռազմարդյունաբերությունը: Իսկ երբ այդքան զենք է կուտակվում, հարուցվում են պրոկսի ու հիբրիդային պատերազմներ այլ երկրների տարածքներում՝ զենքի արդյունավետության ցուցադրման ու գովազդի համար: Եվ թափանիվը շարունակում է պտտվել: Պրագմատիզմից ելնելով՝ նրանք, այնուամենայնիվ, շարունակում են իրենց գործակցությունը այլ ոլորտներում, որպեսզի նաև կանխեն ինչ-որ պահի իրար վրա հարձակվելու հնարավորությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ