ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թուրք աջ էքստերմիստները ահաբեկում են հայերին Գերմանիայում

Թուրք աջ էքստերմիստները ահաբեկում են հայերին Գերմանիայում
04.12.2020 | 09:32

Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը նոր ուժով հրահրեց թուրք «Գորշ գայլերի» ատելությունը հայերի նկատմամբ, այդ թվում՝ Գերմանիայում: Նույնիսկ նրանց երեխաներին աջ էքստրեմիստները նամակներով սպառնում են սպանել: Տուժածները օգնության են դիմում գերմանացի քաղաքական գործիչներին՝ գրում է Նինվե Էրմաղանը Die Welt-ում:

«Ուլտրանացիոնալիստական թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են օգտագործել ռազմական էսկալացիան, որ կոնֆլիկտը Եվրոպա տեղափոխեն՝ թշնամական հակահայկական արշավներով սոցիալական ցանցերում ու իրենց կողմնակիցներին հայերի դեմ տրամադրելով» գրել է Քյոլնում բնակվող Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս Սերովբե Իսախանյանը նոյեմբերի 9-ին՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլին ու այլ երկրամասերի նրա գործընկերներին նամակում, որ Die Welt-ի տրամադրության տակ է: Հարձակումները սկսվել են ամռանը: Հուլիսի 23-ին այրվեց Բեռլինում Հայաստանի դեսպանատան առաջ կանգնած ավտոմեքենան: Քյոլն-Մյուլհալմում 30 ադրբեջանցիներ հարձակվեցին հայկական սրճարանի վրա: Հանովերում հայկական եկեղեցու ծխականներին այնքան էին սպառնացել, որ պատարագներն անցկացվում էին ոստիկանության ներկայությամբ: Թուրք և ադրբեջանցի աջ էքստրեմիստների սպառնալիքները նոր մասշտաբների հասան: «Մեր որոշ եկեղեցականներ ու համայնքն անդամներ ինձ հաղորդում են, որ «Գորշ գայլերը» սպառնալիքներով նամակներ են գցում իրենց փոստարկղերը»՝ գրել է Իսախանյանը Ռոյլին նամակում: Նամակներում հայերին ու նրանց ընտանիքներին սպառնում են սպանել: «Մենք աջակցում ենք մեր եղբայրներին Ադրբեջանից ու թույլ չենք տա, որ անհավատ հայ շները հանգիստ ապրեն Գերմանիայում, - նշվում է նամակներում:-Մենք գիտենք ձեզ, գիտենք որտեղ են ձեր երեխաները ցերեկներն ու գիշերը»: Հարց է ծագում՝ որտեղի՞ց թուրք աջ էքստրեմիստները գիտեն՝ որտեղ են ապրում հայերը: Սպառնալից նամակներից բացի անհանգստություն են հարուցում և հաճախակի զանգերը հայակական երիտասարդական կազմակերպությունների որոշ անդամների: Նրանցից մեկը պատմել է, որ պատերազմի սկզբից հայ ակտիվիստներին մշտապես զանգում են ու զգուշացնում. «Մենք ձեզ կգտնենք»: «Քանի որ ամբողջ Գերմանիայում խոսքը միևնույն սպառնալից նակաների մասին է, իսկ հայ ակտիվիստներին Քյոլնում ու Բեռլինում զանգահարել են միևնույն համարից, գործի հանգամանքները քրեական բնույթ են ընդունում: Խոսքը նպատակային ռասիստական ակցիայի մասին է»՝ ասել է իրավաբան Իլիաս Ույարը:
Նինվե Էրմաղան, Die Welt


Հ.Գ. Հետաքրքիր է՝ իսկ Իլիաս Ույարը չի՞ ասել, որ նման դեպքերում սովորաբար ոստիկանություն են հրավիրում համարի տիրոջը և բացատրություն են պահանջում, թե՞ սպասում են՝ մինչև սպառնալիքները իրականանան: Նպատակային ռասիստական ակցիաները կստիպե՞ն Գերմանիայի կառավարությանը երկրում արգելել «Գորշ գայլերի» և թուրք-ադրբեջանական էքստրեմիստական այլ խմբավորումների գործունեությունը, ինչպես արգելեց Ֆրանսիան, թե՞ Գերմանիան համաձայն է նրանց հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ