«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արմեն Աշոտյան․ Ֆանատների ու կուռքերի ժամանակն անցել է։

Արմեն Աշոտյան․ Ֆանատների ու կուռքերի ժամանակն անցել է։
03.12.2020 | 22:18

Վազգեն Մանուկյանի քաղաքական երկրպագուն երբեք չեմ եղել ու չեմ ընտրել նրան ոչ 1996-ին, դե, բնական է, ոչ էլ 2008-ին։
Սակայն մի շարք լրջագույն հիմքեր եմ ունեցել մշտապես խոր հարգանքով վերաբերելու համար։


Բարձր կարգի քաղաքական գործիչ, ինտելեկտուալ, պետականաշինության մեջ լրջագույն ավանդ ունեցող, արտերկրում հայտնի եւ ընկալելի։
«Ինչու՞ Վազգենը» ասողները երեք անհավասար խմբի են բաժանվում։
Առաջինը իրոք անկեղծ է, քանզի երիտասարդ է եւ քիչ է տեղյակ Մանուկյանից։
Երկրորդ խումբը նույն հարցը կտար ցանկացած թեկնածուի դեպքում. «ինչու՞ Պողոսը, Մկրտիչը, Սոկրատը»։


Երրորդ խումբը պարզապես վերջնական չի ընկալում, թե ինչ իրավիճակում է հայտնվել երկիրը եւ ժողովուրդը։
Մեզ հարկավոր է պրոֆեսիոնալ կառավարիչ. բավարար խիզախ՝ վերցնելու համար այս բեռը, բավարար իմաստուն՝ ընկալելի լինելու տարբեր քաղաքական ուժերի համար, բավարար ներկայանալի՝ դրսում Հայաստանն ու Արցախն արժանապատվորեն ներկայացնելու համար, բավարար ամբիցիոզ՝ 1996-ին խաթարված առաջնորդությունը 2020-ին ստանձնելու համար, եւ բավարար ինքնազոհ՝ քաղաքական կարիերան հետայսու ավարտելու եւ բացառապես պետական գործիչ ծառայելու համար։


Իրենից շոուներ չէ, որ ակնկալվելու են, գեղեցիկ ճառեր չէ, որ թմրեցնեն հասարակությունը, սկանդալներ չէ, որ շեղեն մեր ուշադրությունը։
Թե ինչ եղավ երկրի հետ էժանագին, տգետ ու վախկոտ փողոցայինի առաջնորդությամբ, տեսնում ենք բոլորս։ Ուստի եթե ուզում ենք, որ Հայատանն ու Արցախը դեռ շանս ունենան, ապա պիտի ողջունենք 17 կուսակցությունների կողմից Մանուկյանին տրված շանսը։
Այո, ես Վազգեն Մանուկյանի ֆանատը չեմ, ու դա է դարձնում իրեն իմ ու երկրի համար լավագույն վարչապետացուն։


Որովհետեւ ֆանատների ու կուռքերի ժամանակն անցել է։
Եկել է ամբոխի կողմից նետված քարերը հավաքելու եւ այդ քարերով պետությունը վերակառուցելու ժամանակը։

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ