«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արման Թաթոյան. Միջազգային ատյաններ կներկայացվի գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին 5-րդ զեկույցը

Արման Թաթոյան. Միջազգային ատյաններ կներկայացվի գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին 5-րդ զեկույցը
03.12.2020 | 13:36

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանն ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Թաթոյանի փոխանցմամբ, զեկույցը 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով և վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ին, իսկ իրենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: «Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է, որովհետև գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է, - ֆեյսբուքում գրել է Թաթոյանը: - Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին»:


Հայասանի մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացնում է, որ նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չեն հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Սակայն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:

Դիտվել է՝ 3381

Մեկնաբանություններ