«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՈՒկրաինայում, «հանուն ժողովրդավարության ու կարգուկանոնի», շարունակում են սպանել հայերին

ՈՒկրաինայում, «հանուն ժողովրդավարության ու  կարգուկանոնի», շարունակում են սպանել հայերին
16.05.2014 | 00:28

Մայիսի 11-ին ՈՒկրաինայի կազակական երկու մարզերում տեղի ունեցան տեղական հանրաքվեներ իրենց ապագայի մասին։ Այս ամենը կատարվում է Կիևի ֆաշիստական խունտայի չդադարող «հակաահաբեկչական գործողությունների» մթնոլորտում։ Արդեն խոսակցություններ կան այն մասին, թե, իբր, Ռուսաստանի Պետդումայից ոմանք նույնիսկ դիմում են թե՛ ՈՒկրաինայի հայ համայնքին, թե՛ Հայաստանի մի շարք շրջանակների, խնդրելով «սթափեցնել» Արսեն Ավակովին։ Հիշեցնեմ, որ այս խարկովցին ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատարն է։
Լուգանսկի և Դոնեցկի մարզերի կազակներն ու ռուսները ոչ թե հենց այնպես որոշել են, այլ ընդմիշտ են որոշել, որ այդ տարածքներն իրենց են վերադարձնում Նովոռոսիա պատմական անվանումը։ Սա կարելի է, երևի, համեմատել այն բանի հետ, որ մենք` հայերս, ժամանակին Ղարաբաղին վերադարձրինք իր իսկական պատմական անվանումը` Արցախ։ ՈՒրեմն և հայերս իրավունք չունենք դատապարտելու կազակներին ու ռուսներին այն բանի համար, որ նրանք Դոնբասին են վերադարձնում իր պատմական անվանումը։
Ի՞նչ է լինելու հետո։ Նախընտրում եմ առաջ չընկնել և գուշակություններ չանել, ուրիշներին էլ կոչ եմ անում չշտապել։ Կազակները լուրջ մարդիկ են, ով և ինչ էլ ասի։ Սովոր չեն կուլ տալու վիրավորանքը։ Իսկ այն, ինչ կիևցի բախտախնդիրները Դոնբասում արեցին Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ոչ միայն վիրավորանք էր, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Մարիուպոլ քաղաքում խաղաղ, ձեռքներին ոչինչ, նույնիսկ բահ չունեցող քաղաքացիների գնդակոծումը, ովքեր գնում էին պսակներ ու ծաղիկներ դնելու պատերազմի հերոսների հուշարձանին, իմ կարծիքով, Կիևի ներկա իշխանությունների ֆաշիզմի ամենավառ ապացույցն է, այդ թվում` Ավակովի, քանի որ նա ՈՒկրաինայի հարավ-արևելքում իրականացվող «ուժային գործողություններից» գոնե ինչ-որ բան գլխավորում ու ղեկավարում է։
Իմաստ ունի՞, արդյոք, Ավակովի և այլ ավակովների անունը կապել հայ ժողովրդի հետ։ Առավել ևս դիմել որոշ հայերի, խնդրելով «ձգել» Ավակովին։ Կարծում եմ` ոչ, «ավակովները» հայ չեն։ Նրանք ուկրաինացի էլ չեն, նրանք մանկուրտներ են։ Տեսեք, Մարիուպոլում էլ մայիսի 9-ին քաղաքացիական բնակչության գնդակոծման ժամանակ մի հայ սպանվեց։ Մինչ այդ էլ ֆաշիստները Օդեսայի արհմիությունների տանը սպանել էին, չճշտված տվյալներով, ՈՒկրաինայի առնվազն երկու հայազգի քաղաքացու։ Թե՛ Մարիուպոլում, թե՛ Օդեսայում դեռ չի ավարտվել մեր տարաբախտ հայրենակիցների դիակների ճանաչումը, հատկապես Օդեսայում դիակները անճանաչելիության աստիճանի այրվել ու այլանդակվել են։ Որ սպանությունները Օդեսայում և Մարիուպոլում Ավակովի ենթակաների (պան Պարուբիի խմբից) ձեռքի գործն են, ոչ ոք Կիևում չի թաքցնում։ Իսկ կիևյան խունտայի պաշտպան Հայաստանի քաղաքացիները վրդովվում են` այդ որտեղ ենք մենք ՈՒկրաինայում ֆաշիստների տեսնում։ Դրանք, ախր, եվրաինտեգրողներն են, մինչև ուղնուծուծը ժողովրդավարներ, հապա մի տեսեք, թե որքան են նրանք` կիևյան իշխանությունները, սիրում Արևմուտքը։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ ֆաշիստներ լինել։
Պատասխանը շատ պարզ է. Հայաստանի հարգելի քաղաքացիներ` արևմտամետ ոչկառավարական կազմակերպությունների անդամներ, դուք միայն գնացեք ձեր աչքերը լվացեք և ուշադրությամբ ուսումնասիրեք Օդեսայում և Մարիուպոլում սպանվածների (այդ թվում` հայերի) դիակները։ Եվ հիշեք, որ ՈՒկրաինայի տարաբախտ քաղաքացի Ավանեսյանին ձեր բարեկամ ուկրաինացիները սպանեցին միայն այն պատճառով, որ նա ընդամենն իր ավտոմեքենայով դեղորայք էր տանում Նովոռոսիայի աշխարհազորայիններին։ Իսկ ՈՒկրաինայի ամենաառաջին հայ զոհը, հիշո՞ւմ եք, «մեյդանցի» Նիգոյանն էր։ Եվ ուրեմն, ուկրաինական Ռադայի պատգամավորների այն խոստովանությունների պարագայում, որ, «պարզվում է», Կիևի «Մեյդանում» «Բերկուտ» ջոկատի միլիցիոներներն առհասարակ չէին կարող կրակել հանրահավաքի մասնակիցների վրա, և որ թե՛ միլիցիայի, թե՛ ցուցարարների վրա կրակել են «վերահսկողությունից դուրս մնացած հասարակական կառույցի» անդամ ինչ-որ անհայտ անձինք, մենք բոլորս լիիրավ ենք սպանված Նիգոյանին ևս համարելու «վերահսկողությունից դուրս մնացած հասարակական կառույցի» անդամ, հենց այդ նույն անհայտ անձանց բացած սադրիչ կրակի զոհ։ Թեև Ռադայի պատգամավորները չեն էլ ասում, թե այդ ինչ «վերահսկողությունից դուրս մնացած հասարակական կառույց» է, սակայն չէ՞ որ մնացած աշխարհը չի կարող չհասկանալ, որ խոսքը կարող է վերաբերել միայն երկու «հասարակական կառույցի»` Տյագնիբոկի «Ազատություն» կուսակցությանը և «Աջ հատվածին»։ Այդ «վերահսկողությունից դուրս մնացածներին» կառավարել և կառավարում են ոմանց կողմից լիովին վերահսկվող դեմոկրատները` վերն արդեն հիշատակված պան Պարուբին` ՈՒկրաինայի անվտանգության խորհրդի ներկայիս ղեկավարը և «Մեյդանի» նախկին պարետը, ինչպես նաև պան Պաշինսկին` ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովի աշխատակազմի ղեկավարի ներկայիս պաշտոնակատարը, «Բատկիվշչինա» համաուկրաինական միավորում կուսակցության ¥Յուլյա Տիմոշենկոյի կուսակցություն¤ նախագահի տեղակալը։ Իսկ այդ երկու հանցագործների միջև ինչ-որ տեղ էլ Ավակովն է։ Ողջակիզված օդեսացիները Պարուբիի և Պաշինսկու համար «ահաբեկիչներ» ու «հովեկներ» են, թեև զոհվածների մեջ հայեր էլ կային, թոշակառու վետերաններ, կանայք, այդ թվում` հղի։ Սակայն Կիևի ներկա իշխանության համար նրանք բոլորը «ահաբեկիչներ» ու «հովեկներ» էին։ Հետաքրքիր է, երբ նրանք հրաման էին արձակում գնդակահարելու «մեյդանական» Նիգոյանին, ինչպե՞ս էին գնահատում և բնութագրում նրան։ Որպես մատաղի գա՞ռ։ Որպես ապո՞ւշ։ Որպես սադրանքի հարմար նպատակակե՞տ։
ՈՒկրաինայի երկու մարզ որոշում է ընդունել։ Շալվարներն արդեն լցրել են երկու միլիարդատերեր` արևելցի օլիգարխներ Ահմետովը և Տարուտան, որոնք ձմռանը այլ օլիգարխների հետ ծածուկ ֆինանսավորում էին Կիևի «Մեյդանը»։ Մայիսի 11-ի հանրաքվեն, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) խոստովանությամբ, հետևյալ արդյունքներն է տվել. մասնակցությունը եղել է 74 %, ԴԺՀ-ին կողմ է քվեարկել մասնակիցների 89 %-ը։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ճանաչման` նույն օրը կայացած հանրաքվեն. մասնակցությունը` 79 %, ԼԺՀ-ի օգտին` 96 %։ Նշեմ, որ հանրաքվեներին մասնակցել են նաև ՈՒկրաինայի քաղաքացի և այդ մարզերի բնակիչ հանդիսացող հայերը։ Սլավյանսկ, Կրամատորսկ, Կոմսոմոլսկ քաղաքներում, մի շարք գյուղերում և ավաններում աշխարհազորայինները շարունակում են պաշտպանական մարտերն ընդդեմ ֆաշիստների և ուկրաինական ուժայինների։ Օլիգարխներ Ահմետովն ու Տարուտան աղերսում են Կիևին` դադարեցնել ուժային գործողությունները Արևելքում, բայց հայտնի բան է, որ մարդու արյան համն առած գազանն արդեն չի կարող կանգ առնել։
Մինչդեռ պայթյունի եզրին են Օդեսայի և Խերսոնի մարզերը։ Իսկ Հունգարիան անհապաղ ինքնավարություն և կրկնակի քաղաքացիություն է պահանջում ՈՒկրաինայի գրեթե 200-հազարանոց հունգարական համայնքի համար։ Անհանգիստ են, թեև առայժմ «լռելյայն» ու առանց գործողությունների, անդրկարպատյան ռուսինները։ Այլ կերպ ասած, ՈՒկրաինայի ինքնավերման գործընթացը շարունակում է արագանալ։ Եվ տեսնելով Կիևի այսօրվա իշխանությունների ֆաշիզմը, մենք ափսոսանքով ենք արձանագրում, որ դեռ նոր զոհեր են լինելու։ Միայն երկու ամսում Դոնեցկի մարզում սպանվել է մոտ 50 քաղաքացի։ Իսկ մարտերը շարունակվում են, կրակոցները շարունակվում են։ ՈՒկրաինայի բոլոր ժողովուրդների ողբերգության վերջն առայժմ չի երևում։ Ավաղ, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ զոհերի թիվն ավելանալու է նաև հայերի շրջանում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ