«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ռուսաստանը եղել և մնում է ինքնուրույն խաղացող

Ռուսաստանը եղել և մնում է  ինքնուրույն խաղացող
25.03.2014 | 11:34

Այսօր աշխարհում մի ուրվական է շրջում` Ռուսաստանի ուրվականը, և այդ ուրվականի դեմ պայքարելու համար ոտքի են ելել աշխարհի բոլոր ռեակցիոն ուժերը, երկակի ստանդարտներով ապրող ուժերը (վաղն էլ նույն Ռուսաստանը այդ երկակի ստանդարտը կիրառելու է Ղարաբաղի նկատմամբ, այսինքն` ցանկացած հզոր երկիր իր շահի համար պատրաստ է ցանկացած ստորության, ինչպես իր հուշերում գրել է Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջը` հանուն մեր շահի զոհաբերեցինք Հայաստանը)` ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, սրանց հարող մեծ ու փոքր թազիներ և էլի ինչ-որ ուժեր:
Ռուսաստանի տերը` Պուտինը, կտրուկ ասաց, որ ինքը խաղացող է և այն էլ ուժեղ խաղացող և թքած կունենա բոլոր այն կարծիքների վրա, որոնք կձևավորվեն իր երկրի շուրջ, և որոնք կվախեցնեն իրեն ինչ-որ տնտեսական պատժամիջոցներով: Ռուսաստանի շահն իր համար գերակա է: Այստեղ տեղին է հիշել լիբերալ դավաճաններին (այլ կերպ չես անվանի դրանց), որոնք հակառուսական ցույց էին կազմակերպել Մոսկվայում Ղրիմի հանրաքվեի կապակցությամբ: Նրանց համար ո՞րն է առաջնայինը` երկակի ստանդարտներով արևմտյան դեմոկրատիա՞ն, թե՞ Ռուսաստանի հզորությունը: Սև ծովից Ռուսաստանին վտարելու դեպքում Ռուսաստանը կդառնար ծովային մի փոքրիկ կատու և ոչ թե հզոր ռազմածովային տերություն: Պատմությունն ապացուցել է, որ Հուդային չի ներվում, այսինքն` որևէ դավաճանություն ներման արժանի չէ: Դավաճանությունը գեն է, որ մտնում է մարդու մեջ կաթի հետ և դուրս է գալիս արյամբ:
Նախ տնտեսական պատժամիջոցների մասին: Ռուսաստանը ո՛չ Սիրիա է, ո՛չ էլ Իրան: Ռուսաստանը լայնածավալ, հզոր բնական պաշարներով երկիր է, որը կարող է ապրել անգամ որևէ մեկի հետ առևտուր չանելով: Որքան Էլ խոսենք Իվանի խմելու մասին, փաստը մնում է փաստ, որ այդ ազգը կարճ ժամանակում կարողանում է կազմակերպվել և դուրս գալ ճգնաժամային վիճակից: Խորհրդային պետության փլուզումից հետո, փլուզումից հրաշքով փրկված Ռուսաստանը շնորհիվ Պուտինի կարողացավ հաղթահարել ճգնաժամը, կանխել երկրի փլուզումը և ստիպել աշխարհին, որ իր հետ «Դուք»-ով խոսեն: Այսօր աշխարհում չկա մի ուժ, որ կարողանա զենքի միջոցով ծնկի բերել Ռուսաստանը, որովհետև Ղրիմի հանրաքվեն ոչ միայն բարձրացրեց այդ ազգի ոգին, այլև միավորեց նրան: Ռուսաստանը Ղրիմի պարագայում ցույց տվեց, որ ինքը ոչ մեկին (անգամ հարազատ սլավոն եղբորը) չի զիջի իր հաշվին ոչ մի թիզ հող: Պուտինը համարյա առանց արյան Ռուսաստանին միացրեց Ղրիմը, որի համար Ռուսաստանը դարերով արյուն էր թափել: Ղրիմով Պուտինն իր անունը դրեց Ռուսաստանը շենացրած եզակի անհատների կողքին` Ալեքսանդր Նևսկի, Դմիտրի Դոնսկոյ, Իվան Ահեղ, Պետրոս Մեծ, Մինին և Պոժարսկի, Ստալին և այլք:
Տնտեսական պատժամիջոցների մասին: Ցանկացած պատժամիջոց լիարժեք արդյունավետ չի կարող լինել Ռուսաստանի հարցով, որովհետև բազմաբևեռ աշխարհում բոլորը չէ, որ կպարեն ԱՄՆ-ի դուդուկի տակ: Ռուսաստանի էներգակիրները, այլ օգտակար հանածոները օր օրի միլիտարիզացվող աշխարհում միշտ էլ գնորդներ կունենան: Ռուսաստանին պակասում են նոր տեխնոլոգիաները: Եթե Ռուսաստանը կարողանում է արտադրել այնպիսի հրթիռներ, որոնք կարող են վեց հազար մետր հեռավորության վրա ոչնչացնել ընդամենը լուցկու բարձրությամբ նշանակետը, ապա այնքան էլ դժվար չէ կենցաղային տեխնիկայի, կամ այլ առարկաների արտադրություն կազմակերպելը, որոնք կարող են մրցունակ լինել: Ինչո՞ւ պատերազմում պարտված, բնական ռեսուրսներից զուրկ Ճապոնիան կարող էր 20 տարում դառնալ աշխարհում մրցունակ հզոր երկիր, իսկ Ռուսաստանը` ոչ: Որովհետև ճապոնացուն կարիքն էր ստիպում մտածել, իսկ ռուսի ծով հարստությունը նրան անբան է դարձրել: Գուցե Ռուսաստանը դարեր շարունակ մտածել է իր տարածքների ընդարձակման մասին, ինչը նրան միշտ ստիպել է մեծացնել ռազմական ուժը, որը և միշտ հաջող օգտագործել է: Դրա համար նրա թշնամիները միշտ գործել են, ներսից քանդել այն, և պետք է ասել, որ դա նրանց միշտ հաջողվել է:
1972 թվականին ԽՄԿԿ քաղբյուրոյում կային ուժեր, որոնք դեմ էին Արևմուտքի հետ մերձեցմանը, ինչի համար հեռացվեցին քաղբյուրոյից: Կյանքը ցույց տվեց, որ նրանք ճիշտ էին: Մերձեցումը բերեց հուդաների ծնունդի, ինչն էլ նրանց թույլ տվեց ներսից քանդել ԽՍՀՄ-ը: Այժմ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանին կստիպեն կենտրոնանալ իր ներքին պրոբլեմների վրա, որը շատ արդյունավետ կլինի նրա համար: Պատժամիջոցները ևս մեկ անգամ կապացուցեն, որ եվրոպական ակումբն իր տեղը չէ, որ եվրոպացիներն ունեն մեկ նպատակ` Ռուսաստանը տեսնել մասնատված, թուլացած երկիր, որի սահմանները վերջանում են Վոլգայի ափերով:
Աշխարհում որոշակի ուժեր քննադատում են Պուտինին Ղրիմի համար: Թող թույլ տրվի հարցնել` Ֆոլկլենդյան կղզիներն ո՜ւր, Անգլիան ուր: Իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու կղզիներում Անգլիան կարող է կազմակերպել հանրաքվե հօգուտ իրեն, իսկ հիմնականում ռուսներով բնակեցված Ղրիմը Ռուսաստանը պիտի թողներ ՈՒկրաինայի՞ն, որը ձգտում է դեպի Արևմուտք, դեպի ՆԱՏՕ և որտեղից` Ղրիմից պիտի դուրս հանեին ռուսական նավատորմը և հրավիրեին ՆԱՏՕ-ի ուժերին: Արդյոք նման ապուշություն որևէ նորմալ կառավարող կարո՞ղ էր իրեն թույլ տալ: Բնականաբար ոչ, բացի հուդա Գորբաչովից: Արևմուտքը միշտ էլ խաղում է իր երկդիմի խաղը: Վրաստանը ձգեց դեպի իրեն, և Սաակաշվիլին կարծեց, թե ՆԱՏՕ-ի ուժերը կանգնած են իր թիկունքին, և ամբարտավանորեն ձեռնոց նետեց Ռուսաստանին: Եղավ այն, ինչ եղավ: Այսօր Վրաստանը նորից ձգտում է դեպի ՆԱՏՕ: Դա ևս հարցական է, որովհետև Վրաստանը, որը բազմազգ երկիր է, ունի ազգային պրոբլեմներ, միշտ կարող է նորեն կանգնել կիսվելու առաջ:
Նույնը ՈՒկրաինայի պարագայում: Յացենյուկը և մյուսները հավատացին, թե ՆԱՏՕ-ն իրենց ուժն է: Իրենց «կպնելու» դեպքում ՆԱՏՕ-ն վրա կհասնի: Եվ դարձյալ եղավ այն... Իսկ լինելիք շատ բաներ դեռ առջևում են: ՆԱՏՕ-ն այն կազմակերպությունը չէ, որ փցՋՏռ տՏւՎպսՌÿ դառնա: Իսկ կանոնադրության մեջ անգամ նշվել է, որ եթե իր անդամը կռվի մեջ է մտնում առանց ՆԱՏՕ-ի համաձայնության, ՆԱՏՕ-ն դրա տերը չէ: ՆԱՏՕ-ն իր մեջ չի առնում նաև պրոբլեմ ունեցող երկրներին: Հրահրում է այդ երկրներում հեղաշրջումներ, կեղծ հեղափոխություններ (օրինակ` ՈՒկրաինան) և արդյունքում հասնում է այդ երկրի պրոբլեմների վերացմանը և այդ երկրների աչքում իր վարկը չկորցնելու համար զավզակությունից դենը չի անցնում: Տնտեսական պատժամիջոցներ, քաղաքական վերամբարձ խոսքեր որքան ուզես Արևմուտքը շաղ կտա: Այսօր ՈՒկրաինայի մասնակի բաժանումը փաստ է, սակայն այն դեռ բոլորովին չի վերջացել: Եվ ՈՒկրաինան դեռ հավատում է, որ հրաշքը կատարվելու է, և ՆԱՏՕ-ի ուժերը կպաշտպանեն իրեն: ՈՒկրաինայի տաքգլուխների պատճառով երկիրը կանգնել է մասնատման երկրորդ փուլի առաջ: Ռուսաստանը չի կարող բախտի քմահաճույքին թողնել Արևելյան ՈՒկրաինայի ռուս բնակչության շահերը, մանավանդ որ այդ տաքգլուխ քաղաքական գործիչները Ղրիմի կորստից հետո ճիշտ եզրակացության չեն հանգել և շարունակում են Ռուսաստանի հետ խոսել «ուժի» դիրքերից, մոռանալով, որ բնության եզակի կենդանի արջը ինչ-որ տեղ զգույշ (բայց ոչ վախկոտ), ինչ-որ տեղ զիջող, բայց, Աստված ոչ արասցե, կատաղելու դեպքում դառնում է գերբնական ուժի տեր մի հզոր էակ: Եվ Արևմուտքը դա լավ է հասկացել, որ Ռուսաստանի հետ խաղում պետք չէ զսպանակը շատ սեղմել, որովհետև նրա բացվելու դեպքում հարվածը ահավոր է լինում: ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը ժամանակին ասել է. «Մոսկվա մտնելու ճանապարհը խաղաղության ճամփան է, և չկա այլ ճանապարհ այնտեղ մտնելու համար»: Դա մեկընդմիշտ պարզ է Արևմուտքի համար: Այսօր դժվար է ասել, կշարունակվի՞ հետագա առճակատումը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, թե՞ Արևմուտքը որոշ ժամանակ հետո կսկսի նորից շոյել Ռուսաստանի գլուխը հերթական անգամ նրան խաբելու համար, կամ էլ թե Ռուսաստանը վերջնականապես կհասկանա, որ իր հզորությունը իր մենակության մեջ է: Խորհրդային Միությունը միայնակ էր, մեկուսացված էր, և մեկուսացումը բերեց նրան աննախադեպ հզորացման և մեծ թվով դաշնակիցների:
Ղրիմից հետո, կարծում եմ, ոչ միայն մեծացավ Ռուսաստանի կշիռն աշխարհում, այլև ապացուցվեց, որ նա եղել և մնում է ինքնուրույն խաղացող:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

"footer-right"> .