ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Վարդան Հակոբյանը դեմ է ապօրինի շինարարությանը

Վարդան Հակոբյանը դեմ է ապօրինի շինարարությանը
24.10.2013 | 14:07

Տեղակություններ էին տարածվել, որ Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանություն:

irates.am-ը փորձեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանից իմանալ, թե որն է Վարդան Հակոբյանի նկատմամբ իրավապահների ուշադրության պատճառը:

«Առաջին անգամ եմ լսում»,- եղավ պատասխանը: Տիգրան Խզմալյանը հավելեց, որ ինքը դասի է և ավելի ուշ կփորձի իմանալ պատճառը:

Իսկ Նախախորհրդարանի մեկ այլ անդամ՝ Գարեգին Չուգասզյանը, որն ավելի տեղակացված էր, նշեց, որ Վարդան Հակոբյանին ոստիկանություն հրավիրելը կապված է Ամիրյան փողոցում ընթացող շինարարության դեմ նրա բողոքների և բնակիչներին սատարելու հետ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ