Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Աղվան Հովսեփյանը պատրաստվում է մտնել քաղաքականությու՞ն

Աղվան Հովսեփյանը պատրաստվում է մտնել քաղաքականությու՞ն
07.07.2013 | 22:24

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ելույթ ունենալով Սփյուռքի նախարարության համաժողովում, հանդես է եկել Թուրքիայի հանդեպ պահանջատիրական հայտարարություններով՝ տարածքներ եւ նյութական փոխհատուցում: Աղվան Հովսեփյանը դժգոհել է, որ ցեղասպանության զոհերի ժառանգների Թուրքիայի հանդեպ պահանջների իրավաբանական հիմքերը ամրացնելու ուղղությամբ բավարար քայլեր ձեռնարկված չեն:

Դիտվել է՝ 6038

Մեկնաբանություններ