ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Սատանաներ» և մանրամասներ

«Սատանաներ» և  մանրամասներ
24.05.2013 | 01:01

Գազի գնին զուգահեռ բավականին «հեզաճկուն» կրկին օրակարգ է մտնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը, որը գնալով թափ է հավաքում` հանդիպումների իր բավականին հետաքրքիր շքերթով, և որի «գագաթը» կդառնա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև զալցբուրգյան հանդիպումը հունիսի 12-ին:
Կարելի էր շատ պրագմատիկ ու կոնկրետ լինել և մեջբերել նախորդ օրը Մամեդյարով-Լավրով հանդիպման ժամանակ Մամեդյարովի հնչեցրած միակ առանցքային միտքն ու հարցը փակել: Այն է` մինչև տարվա վերջ, մինչև երկու երկրների ընտրական գործընթացների ավարտ, ոչ մի փոփոխություն բանակցային գործընթացում չի լինի:
Ասել է` ադրբեջանական կողմը, որքան էլ բարձր է աղաղակում` ստատուս-քվոն անընդունելի է, Լավրովն էլ «հայորեն»-վրացաբառ արձագանքում` «հա»-խո, պետք է ադրբեջանական տարածքները վերադարձնել` փոխելով ստատուս-քվոն, միևնույն է, այդ ամենը առ ոչինչ են, քանզի, ինչպես ասացինք, Ադրբեջանն ու նրա «քյորփեն» այս պահին ունեն մեկ գերխնդիր` ալիևաբար վերարտադրվելու, իհարկե, ղարաբաղյան ռիտորիկան լավագույնս «մատնոցելով» ներքին լսարանի համար, սակայն արտաքուստ փորձելով նույն այդ ներքին լսարանը որևէ կերպ բախման չտանել, որովհետև «արաբական գարունն» առանց այն էլ ծեծում է Ալիևի դուռը:
Ասել է` այս գլխից կարելի է միանշանակ ֆիքսել, որ հակամարտող երկրների ղեկավարների զալցբուրգյան հանդիպումը ևս կարժանանա մնացած հանդիպումների ճակատագրին. կողմերը կհանդիպեն, մեկը մի քիչ տխուր կժպտա, նայած Մեհրիբանի` «մեջքից ներքև փափուկ մասին» ով է հպվել-կմշտել` քաղաքականությունից հեռացող Սաակաշվիլի՞ն, թե՞ Գագիկ Կոլյայիչի թանկագին ընկեր Լուկաշենկոն, իսկ Սերժ Սարգսյանն էլ «որքան ուրախ» կլինի մեր «պատասխանատու լրագրողների» ցուցանմամբ, զի Սարգսյանը դիլխոր «քյորփի» նկատմամբ ունի մի մեծ առավելություն` ինքն արդեն վերընտրվել է:
Հիմա կհարցնեք` բա ինչո՞ւ են հանդիպում: Բա ինչո՞ւ է հանդիպումը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրել միջազգային խաղացողների, մանավանդ համանախագահող երկրների մոտ, մի այդքան էլ ՈՒկրաինայի մոտ, որի ղեկավար, Ծառուկյան Գագիկի «մույս» «բանակի» ընկեր Վիկտորը (ո՛չ Դալլաքյան)` Յանուկովիչ, որի երկիրը նախագահում է այս պահին ԵԱՀԿ-ում, տևական ժամանակ բանակցում ու փորձում էր այդ հանդիպումը տեղափոխել Յալթա կամ Լվով, որպեսզի դրանով բարձրացներ իր ՈՒկրաինայի վարկը, որպես ԵԱՀԿ նախագահող երկրի, ինչն էլ չստացվեց, «Յուրոփն» ու Արևմուտքը տարան նրա քթի տակից հանդիպման «բոլոր փոինթսները»:
Երկու նախագահների հանդիպումը նախ և առաջ նպատակ ունի կենդանացնելու հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ ուշադրությունը և ձեռքը պահելու նյարդի վրա, որովհետև և ըստ ամենայնի, չի բացառվում` մեկ էլ տեսար, տարածաշրջանը վերածվեց վառոդի տակառի, իսկ հավելյալ կրակի օջախ դեռևս պետք չէ: Իսկ նման օջախը շատերին կարող է ձեռնտու լինել: Այդ հանդիպմամբ բոլորը բոլորին կհսկեն:
Գործընթացը, սակայն, ունի նաև մեկ այլ հետաքրքիր բաղադրիչ: Տարածաշրջանը վերաձևելու այս ընթացքում այդ հանդիպումն ու հիմնախնդիրն ինքնին «բազարի» առանցք կդառնան ոչ միայն Եվրոպային կամ Մաքսային միությանը ինտեգրվող հարավկովկասյան երկրների միջև, այլև Արևմուտք-Ռուսաստանի, ինչո՞ւ ոչ, նաև Իրանի միջև` առաջիկա զարգացումներին ընդառաջ:
Մնում է հետևել «բազարի լոտերի» դինամիկային, հասկանալու` շեշտադրումները մանրամասների՞, «սատանաների՞», թե երկուսի վրա էլ կդրվեն` համամասնորե՞ն, թե՞ ընտրողաբար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ