ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բավ սիրեցի, մնաք բարյավ»

«Բավ սիրեցի, մնաք բարյավ»
07.05.2013 | 00:46

Էս էլ ավագանու ընտրությունները: Հենց այսպե՞ս էր այն լինելու: Դատելով նախագահական ընտրությունների ֆորսմաժորային անսպասելիություններից, շատերի մեջ մտավախություն կար, որ` ոչ: Սակայն ելնելով այն հանգամանքից, որ իշխանությունները էքզիթ-փոլ չցանկացան անցկացնել, արդեն նշանակում էր, որ համապատասխան «ծառայությունները» վստահեցրել էին` «չէ, լա՜վ ա», չարժե:
Ինչ քարտեզ գծեցին այս ընտրությունները, որոնք, որքան էլ ՏԻՄ, նույնքան «տիպ» էին` տիպական հանգամանքներում` սոցռեալիզմի ոգով ասած:
ա) Հատկանշվեց, որ իշխող կուսակցությունն իսկապես «աննման» ու «անփոխարինելի» է: Այլ կերպ ասած` այս ընտրություններն ամեն բան դրեցին իրենց տեղը: Բայց որքան էլ պարադոքսալ է` առաջին հերթին «դուխովնի»` իրական պլանում: Իշխող կուսակցությունն այս ընտրություններով հասավ իր պիկին. նա կամ այդտեղից իրեն կնետի անդունդը, կամ կկատարի իսկապես լուրջ քայլեր` երկրի համար: Թող բարձր չհնչի: Հակառակը ոչ թե ՀՀԿ-ի, այլ երկրի բանկրոտն ու իզգոյացումն է նշանակելու: Այսօր եզակիորեն ՀՀԿ-ն ունի հնարավորություն, նրան, այսպես ասած, ներսում այլևս ոչ մեկը չի խանգարում իրականացնելու այն, ինչին կոչված է իրականում: Գուցե և տիեզերաբանորեն, որպես իշխանություն: Գոնե մասնակիորեն, այլապես, ինչպես քրեստոմատիան է ամրագրում` ժամանակն ու պատմությունը ոչ մեկիս չեն ների:
բ) Յուրյանց պատկերին վերադարձան նաև մնացյալ կուսակցությունները:
ԲՀԿ. Գոդոն (Գագոն չէ, Գոդոն) եկավ և ասաց` «ինձ վրա հույս չդնեք»: Նրան իսկապես սպասում էին: Եվ շատերը: Դեռ նախագահական ընտրություններից: Նա եկավ ու ցուցանեց իր իրական արժեքը: Իր կուսակիցներով հանդերձ: Վիրտուալ լրագրողների նրանց «բաջարշավը» ավելին էր, քան սոցռեալիզմի` «տիպը տիպական հանգամանքում» դրույթը: Այդով ամեն բան ասված էր:
Շատերին այսօր հետաքրքրում է` կվերցնե՞ն «Բարգավաճն» ու «Ժառանգությունն» իրենց մանդատները: Կներեք, բայց այդ «վերցնումը» առ ոչինչ է քաղաքական տեսանկյունից: Հրեն ՀԱԿ-ը չէր մասնակցում` ո՞վ էր հիշում, ո՞վ էր նկատում այդ հանգամանքը:
Հա, ի դեպ. խոր նայելու դեպքում կարելի է հանգել նաև եզրակացության, որ ԲՀԿ առաջնորդին «իրերի» և քաղաքական այս դասավորությունը գուցե և շատ ձեռնտու էր: Գուցե նրան հենց սա՞ էր պետք: Գուցե նրա մանկության կապույտ եզրաշերտով ափսեն հենց սրանո՞վ էր լցված: Գուցե կային ներքին, թաքուն, «կարդինալսկի» կամ` «կարդինալնի» պայմանավորվածություններ «ջա՜ն-ջանի» (հասկացաք` ում) հետ առ այն, որ ինքը պետք է չառաջադրվեր նախագահական ընտրություններում, այս ընտրություններում էլ պետք է լինեին էս տիպի արդյունքներ և խարիսխ, որ կուսակցությունը հավերժ մնար Գագիկի (Սերժ Սարգսյանի լեքսիկոնից ենք օգտվում) ազդեցության ներքո, և այնտեղ բնակալած` քաղաքական հեռահար, նպատակային արծարծումներ ունեցող Օսկանյանը վերջնականապես կողմնորոշվեր` ինքը մնում է կուսակցությունո՞ւմ` «արի մեր մեշեն, սովորի մեր փեշեն» ժողիմաստության շրջանակներում, թե՞ ասում էր բոլորին, այդ թվում և իր անմիջական ականջների հետևում կանգնած «բոսին». «Բավ սիրեցի, մնաք բարյավ»: Չնայած սա նույնպես և այլևս էական չէ:
Եվ վերջում ֆիքսենք, որ «Բարև, Երևան» դաշինքը շատ լավ արդյունքներ ունեցավ այս ընտրություններում: Հիշենք` շատերն էին պնդում, թե չի հաղթահարի վեց տոկոսի շեմը: 2013-ի «ընտրված» նախագահի ղեկավարած թիմը մի կերպ հաղթահարեց վեց տոկոսը, ի տարբերություն 2008-ի «ընտրված» նախագահի թիմի:
Դաժան, սակայն փաստագրում է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ