Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Դեղին քարտ` ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին և ՀԷՑ-ի Աջափնյակի «կուրատոր» Անդրանիկ Հովհաննիսյանին

Դեղին քարտ` ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն  Եվգենի Բիբինին և ՀԷՑ-ի Աջափնյակի  «կուրատոր» Անդրանիկ Հովհաննիսյանին
26.04.2013 | 12:21

Այո, իմ ուշիմ ընթերցողներ, բանը բանից անցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ու նրա «Արևմտյան» մասնաճյուղում։ «Արևմտյանը» սպասարկում է Աջափնյակ վարչական շրջանը, Շիրազի փողոցը և թիվ 26 շենքը, որտեղ նաև ես եմ բնակվում։ Բնակվում եմ և անհույս մարտեր մղում էլեկտրացանցային ոտնձգությունների դեմ։ Այս մասին ժամանակին գրել եմ, դուք էլ գրածս, անշուշտ, ընթերցել եք։ Չգիտեմ, դժգո՞հ եք ձեզ մատուցվող էլեկտրացանցային ծառայությունից, այսինքն` ձեզ մոլորեցնո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե գոհ եք, հրաշապատում է, թե դժգոհ եք, բնականաբար, հրեշապատում։ Հուշեմ-հիշեք` խոսքը բնավ 1-2 հազար դրամ ապօրինի հավելավճարները չեն, այլ բացահայտ վոլյունտարիզմը ¥ներողամիտ եղեք օտարահունչ բառիս համար, շատ է հնչեղ, չդիմադրեցի և գործածեցի¤, որը ՀԷՑ-ում բնական իրավիճակ է։ ՈՒրեմն այսպես. 2012-ի ապրիլին` ճիշտ մեկ տարի առաջ, մեզ սպասարկող տեղամասային տեսուչ-տանջահարը նոր բնագիծ նվաճեց, ամոթխած ներկայացնելով վճարման 13 հազար դրամ։ Անշուշտ, չվճարեցի, բնականաբար, անարգանքի սյունին գամեցի էլեկտրաահաբեկչին։ Վերջինս ահաբեկվեց, աղաղակեց և մեկեն դարձի եկավ, դարձի եկավ և ամոթխած ներկայացրեց նոր ցուցմունքը` 5530 դրամ։ Տրամադրությունս, հասկանալի է, մագլցել էր ՀԷՑ-ի տանիքը։ Այնուհետև, ընդառաջելով էլեկտրաահաբեկչի թախանձանքին, տեղադրեցի նոր հաշվիչ, որպեսզի այլևս հարցը չհասնի «դիվանբաշուն»։ Սա մի նոր ոդիսական էր իմ, տեսուչ Վ.-ի և ՀԷՑ-ի միջև, բավականին ուշագրավ ոդիսական ¥այս մասին հրապարակում է եղել բավականին ուշագրավ վերնագրով` «Էլեկտրացանցային զվարճանքներ», 2012-ի հունվարի 26-ին, այն ենթավերնագիր էլ ուներ. «Բաց նամակ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին և ՀԷՑ-ի «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանին»¤։ Մի խոսքով, դագանակը պիտի մշտարթուն պահել ՀԷՑ-ի «Արևմուտք» մասնաճյուղի գլխին։ Հերթական հրապարակմանս վերջնարդյունքում 2013-ի մարտին ողջ շենքը վճարեց բավականին չափավոր գումարներ։ Անձամբ վճարել եմ 6500 դրամ։ Սակայն ապրիլի համար արդեն ներկայացվել է 8900 դրամ։ Այսպես է բոլոր բնակարաններում։ Այսպես է, հավանաբար, ողջ հանրապետությունում։ Այսպիսով, ՀԷՑ-ում և, մասնավորապես, նրա «Արևմուտք» մասնաճյուղում բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ են առկա, մարդիկ մասնավորեցրել են ազգային-պետական հարստությունը և «խաղեր են տալիս»։
Անշուշտ, ո՛չ ես, ո՛չ էլ շենքի մյուս բնակիչները հավելյալ 1-2 հազարը չենք վճարելու։ Սակայն շան գլուխը շարունակում է հոտել ու բավականին սուր գարշահոտով, ուստի հարց է ծագում` կա՞ ՀՀ-ում որևէ վերահսկիչ մարմին, որը, բնակչության ցասումնալից բողոքներին ընդառաջ գնալով, կփորձի վերջնականապես դարձի բերել հարգարժան Եվգենի Բիբինին։ Ես էլ սպասում եմ, որ ՀՀ վարչապետը խնդրի շուրջ նրա հետ հուզումնախռով զրույց սկսի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ