ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լո-լո-ներ են հեքիաթները` հեղափոխությունների, անհնազանդության, մոնոպոլիաները վերացնելու և մնացածի մասին

Լո-լո-ներ են հեքիաթները` հեղափոխությունների, անհնազանդության, մոնոպոլիաները վերացնելու և մնացածի մասին
20.04.2013 | 15:15

ԱՄն-ի Պետդեպը կիսեց ավագանու ընտրությունների քարոզարշավը:

Ամերիկորեն պրագմատիկ:
Ինչպես ասում են` ճիշտ տեղում, ճիշտ ժամին:
Զեկույցն ուղղակի «պարաշյուտով» երկնքից ընկած օգնություն էր ընդդիմադիրների գլխին: Հատկապես լուրջ նահանջ արձանագրած, արևմտյան համարում ունեցող, «հարկավորներից» Մոսկվա ուղարկված Րաֆֆու ու նրա այդպես էլ չկայացած շարժման համար:
Հիմա արդեն բոլոր ընդդիմադիրները «թեմա» կունենան` մի ուրիշ ձեւ: Քարոզարշավը դրա վրա կառուցելու, հաթաթա տալու համար: Նույնիսկ բախումների գնալու ու դրանք արդարացնելու:
Փորձենք հասկանալ, բացի նրանից, որ ԱՄՆ-ը ժողովրդավարակական արժեքներ է «տարածում» յուր զեկույցներով, ուրիշ էլ ինչ է անում:
Նախ` մեկընդմիշտ ֆիքսենք` զեկույցում տեղ գտած փաստերն առնառարկելիություն ունեն նաև:
ՈՒ իշխանութունները խելամիտ կգտնվեն պոկում ապահովել: Իրականացնելով իսկապես արմատական բարեփոխումներ, որի սպասումն անչափ մեծ է հասարակությունում: Նաև Սերժ Սարգսյանին չմերժող «սլոյների» կողմից:
Ընդ որում, սա այն դեպքն է, որ պետք է միանշանակ ֆիքսել` փոփոխություններ այս պահին կարող են անել միայն իշխանությունն ու Սերժ Սարգսյանը:
Լո-լո-ներ են մնացյալ ուժերի հեքիաթները` հեղափոխությունների, անհնազանդության, մոնոպոլիաները վերացնելու և մնացածի մասին:
Լո-լո է նաև մայիսի իննին սպասվելիք հուժկու միտինգը:
Հիասթափեցնենք նրա մոդերատորներին. չեք ստանալու և չեք ունենալու այն ալիքիմիան, որը կանխատեսում եք: Օբյեկտիվորեն:
Եթե նման ֆուրոր դուք չունեցաք նախագահական ընտրություններից հետո, առավել ևս չեք ունենա ավագանու ընտրություններից հետո:
Բայց մենք փորձենք հասկանալ, էլ ինչ է ասում պետդեպի զեկույցն իր «խորքերում»:
Պետդեպը «ներքաղաքական» դագանակ է պահում Սերժ Սարգսյանի գլխին: Զի.
ա) ՀԱՊԿ-ը պատրաստվում է սեփական օդային ուժեր ու ՀՕՊ համակարգ ունենալ: Հիշենք համ էլ, որ առջևում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումն է: Ի՜նչ իմանաս.....
բ) Խրիստենկոն, ճիշտ է, ասում է` ընդհանուր սահման չունենալու դեպքում Մաքսային միության համար եվրոպական մոդել կարող ենք կիրառել: Բայց, թանկագիններ, մենք հո գիտենք, որ նրա մտքինը էքսկլավն է:
Դրան էլ, որ գումարվում է ռուսական մյուս պարտադրանքը` եթե Մաքսային միության անդամ չես, «վիզային ռեժիմ» կկիրառվի, քեզ աշխատանքի չեն ընդունի:
դ) Հուլիսին Իրանում նախագահական ընտրություններ են. հասկանալի չէ՞, որ պետդեպն այնտեղ չի բավարարվելու զեկույցներով. դա նրա համար եզակի շանս է Իրանը «ռասկաչկայի» տանելու, ներսից պայթեցնելու:
Բա չզգուշացնի՞ Հայաստանին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ