Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Նոր Զելանդիան էլ օրինականացրեց միասեռականների ամուսնությունը

Նոր Զելանդիան էլ օրինականացրեց միասեռականների ամուսնությունը
17.04.2013 | 17:40

Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունել է համապատասխան օրենք, որի համաձայն օրինականացվում են միասեռ ամուսնությունները։ Նոր Զելանդիան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որ գնաց նման քայլի։

Հարյուրավոր միասեռականներ էին երեքշաբթի երեկոյան հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ ողջունելով խորհրդարանի ընդունած այս օրենքը։ Նրանք այն անվանում են պատմական։

Սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ այս երկրի ընտրողների 70 տոկոսը համաձայն է համասեռամոլների հարաբերությունների օրինականացմանը։

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ