Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ եթե տղամարդիկ օրական 780 գրամ քաղցր ըմպելիքներ են օգտագործում, ապա նրանց մոտ 20 տոկոսով բարձրանում է սրտի կաթված ստանալու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «CBS» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, բացի այն գործոններից, որոնք կարող են սրտի կաթվածի պատճատ դառնալ՝ ծխել, ֆիզիկական ակտիվության բացակայություն և այլն, հետազոտողոները բացահայտել են, որ տղամարդկանց մոտ քաղցր ըմպելիքների օգտագործումը կարող է բարձրացնել սրտի կաթվածի հավանականությունը:
Հետազոտողները խորհուրդ են տալիս տղամարդկանց քաղցր ըմպելիքներ խմել երկու շաբաթը կամ երկու ամիսը մեկ անգամ:
Նշենք, որ վերջերս գերմանացի հետազոտողները հայտնաբերել էին, որ շոկոլադը նվազեցնում է սրտի կաթված ստանալու վտանգը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ