«Սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է ուշադրության կենտրոնում»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա կառավարության նիստում և հիշեցրեց, որ նախագահը կարևորել է սոցիալական ոլորտում բնակշինարարության ծրագրերը։ Գործադիրը որոշեց խոսքից անցնել գործի` պետբյուջեի պահուստային ֆոնդից 498 մլն դրամ հատկացնել ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման ծրագրին։ Նկատենք, որ նշված ոլորտներում այս խնդրի լուծումը մասնավորապես ոչ բարձր պաշտոնյաների շրջանակներում խիստ սպասված է։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ