ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամուսնու` Բիլ Քլինթոնի ուղեկցությամբ վերադարձել է տուն հիվանդանոցից, ուր փոխադրվել էր դեկտեմբերի 30-ից: Աղիքային վարակի պատճառով օրգանիզմի ջրազրկումից ուշաթափվելով` պետքարտուղարը ընկնելիս ուղեղի ցնցում էր ստացել: Բժիշկները հետազոտության ժամանակ հայտնաբերել են արյան կուտակում հարվածի վայրում: Բուժումից հետո Հիլարի Քլինթոնը կապաքինվի տանը, մի քանի օրից նա հրաժեշտ կտա պետքարտուղարի պաշտոնին: