Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Հիպպի Նոր Յար, թե՞ Հափի Նյու Յեր

Արա ԱԼՈՅԱՆ. Հիպպի Նոր Յար, թե՞ Հափի Նյու Յեր
03.01.2013 | 16:06

Հայրենի հեռուստաընկերությունների բովանդակությանը միայն ալարկոտը չի անդրադարձել, մեկ էլ, թերևս, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով նախատոնական եռուզեռի մեջ առհասարակ թիվի-դիտումներից առժամանակ զրկել է իրեն:
Եթե լուրջ, ապա ինքս էլ կուզեի մեկ-երկու դիտարկում առանձնանշել, իսկ խորհրդածության պատճառը բացառապես մասնագիտական է՝ երաժշտական:
Եվ այսպես, հայրենի հեռուստաընկերությունները մեզ են հրամցնում ամանորյա երգերի հին ու ծեծված ձայնապնակը՝ քիչ բացառություններով, դրանց թվում, ասենք, հայտնի ԱԲԲԱ-ի, Բիթլսի, Արթուր Գրիգորյանի մշտապես սիրելի ու անձանձիր ստեղծագործությունները: Չեմ կարծում, որ նոր ու ակնահաճո երգեր չեն ստեղծվում, պարզապես հեռուստատեսային կրեատիվի կարկառուն ներկայացուցիչները դիմում են հեշտ միջոցի: Ռեյտինգավորման համահայկական մարմաջ ունենք, կարևոր չէ՝ որ բնագավառում: Սիրուն հագնենք, ջհանդամը չասեն՝ անխելք ենք: Ժողովրդական ասացվածքի պես՝ թող ասեն՝ էշ ա, չասեն՝ գեշ ա: Իսկ այդ երկուսի մեկտեղումն էլ է, ցավոք, լինում. ասենք՝ գոմեշ:
Գոմեշը հավակնում է նաև երաժշտաժանրային նոր եզր լինել հայրենի շոու բիզնեսում, ասենք՝ հայկական մոտիվների ու արևմտյան փոփի համադրմամբ: ՀԵնց այդ էր գերիշխում հայրենի հեռուստա-տաշի-տնգոզների մեջ. որևէ հայկական երգ կամ գոնե հայերեն տեքստ ու արտասահմանյան հանրածանոթ մեղեդի: Կապկումներ, տնազներ, մառազմ՝ Նուբար-Նուբար, Նոր յար-Նոր յար, Նյու Յեր, Նյու Յեր…
Հեյ- հե՜ե՜եյ՝ հուսահատորեն ու ճշմարիտ կասեր Մհեր Մկրտչյանը` ամեն ինչ ասելու նման` հայտնի «Մենք ենք, մեր սարերի» Իշխանի բերանով:
Թե չէ` գլոբալիզացիա, համահարթեցում, գիտահետազոտական-միտահետազոտական: Ֆասթֆուդային անառողջ ու անմարս, քիմիական մշակույթ է՝ ամենուր, բոլորահասցե:
Ես չեմ ասում՝ պարփակվենք նեղազգային, նեղմիտ, նույնիսկ, հայտնի բառով ասած, ռազմահայրենասիրական պաթետիկ գալարակծկումների շրջանակում, բայց այդ շրջանակը դարձնենք համաշխարհային օվկիանոսի կարևոր ու տարբերվող կոհակ, շրջանապատկեր:
Հայոց մեծերը, որքան էլ նոր սերունդն անտեղյակ լինի նրանցից, գիտակցաբար կամ անգիտակից ձևով, որքան էլ ոմանք փորձեն հետևողականորեն ու համակարգորեն (սիստեմատիկ) սասանել, խափանել հայոց մեծերի բարոյախրատական, արժեքային ուղենիշները, որքան էլ նորարարության ու օտարաբանության մեծ վարագույրի վրա բացառեն ՄԵԾԵՐԻ տարբերանշան-զարդանախշ-տարազավորումը, այդուհանդերձ, գենը մի լավ հատկություն ունի՝ կարող է բաժանվել, առաձնանալ:
Ուրեմն որոմը, որքան էլ խառնեն ցորենին, ցորենազգիները չպետք է որոմ դառնան, որովհետև առաջինները կարող են ու բնական է, որ ձգտում են որակավորվել երկրորդների հաշվին, բայց երկրորդներն այդ գործընթացից, ցավոք, արդեն որակազրկվում են: Որովհետև երկրորդներն իրենց տեսակը չեն պարտադրում, զոռբա չեն, սնդուսափայլ չեն: Նրանք անհրաժեշտ են իբրև հաց: Հոգևոր հաց:

Դիտվել է՝ 4277

Մեկնաբանություններ