ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Մի մխտռեք մեր պայքարը»

«Մի մխտռեք մեր պայքարը»
10.12.2012 | 21:18

Անդրադառնալով «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության՝ Յութուբում տարածած այն տեսահոլովակին, որի հեղինակները բավականին պարզունակ ձևով արտագաղթ կոչվածի խարանը ծեփում են հանրապետության երեք նախագահների դեմքին ու ցած նետում պաստառը, որպես ոտքի կոխան, արձակագիր, դրամատուրգ Սամվել Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգադավ, ախմախ, թշնամու փողերով դավաճանի սարքած հոլովակ է: Իմ չորս թոռներն էլ են տարագիր: Ցավ է, մեծ ցավ: Կարոտս «սքայփ» կոչվածն էլ չի փարատում, ընդհակառակը՝ խորացնում է ցավս, որ երեխեքս օտարության մեջ են ու ինձ հետ կես-հայերենով են խոսում…սա էի՞ երազում, սրա համար ե՞նք ջանք դրել… Բայց շահարկել իմ և իմ նմանների ցավն ու կարոտը Ազգային Պետականության խորհրդանիշ -ղեկավարների նկատմամբ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ սերմանելով՝ հանուն լավ օրվա, հանուն լավ օրվան հասնելու պայքարի, ճիշտ տարբերակը չի, մեր Ազգային պետականությունը քայքայող, կործանարար ժանգ է: Քննադատելն էլ իր քաղաքակիրթ ձևն ու մեթոդներն ունի: էդ լուսանկարների շարքում դեմք կա, որի տիպը չեմ ուզում տեսնել, ատելով՝ ատում եմ, բայց եթե նրա լուսանկարը հայտնվի , կներեք. մայթին ընկած, խոնարհաբար կբարձրացնեմ ու կդնեմ մի բարձր պատի վրա, որ ոտնակոխ չտան, որովհետև այդ մարդը իմ ազգի դարավոր երազած անկախ պետականության սկզբնավորման առաջին տասնամյակների ղեկավարներից մեկն է եղել, թող որ՝ շատ բաներ ձախողած ու ձախողված…Վա՞տ ղեկավար է, եկեք այնպես քննադատենք, որ շունը նրա ձեռքից հաց չվերցնի: ՔՆՆԱԴԱՏԵՆՔ՝ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՆԻՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԱՐՄԱՏԱՎՈՐԵԼՈՎ, իսկ նրան դատելը, եթե դատվելու արժանի է, սահմանադրորեն թող կատարի դատարանը, ոչ թե ՀԿ-ն…
Օրենքի գերակայությամբ երկիր ունենալու պայքարում առաջին դեմքերի նկատմամբ ատելություն սերմանելը՝ օրենքի ամենամեծ խախտումն է: Մի մխտռեք այդ պայքարը»:

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ