Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Մտավոր արատ ունեցող անձը մշտապես օգնություն ակնկալողի դերում չէ»

«Մտավոր արատ ունեցող անձը մշտապես օգնություն ակնկալողի դերում չէ»
14.11.2012 | 18:03

Երևանում գործում է հաշմանդամ երեխաների և երիտասարդների «Փրկություն» կենտրոնը։ Այն հիմնադրվել է 1997 թվականին և Հայաստանում մտավոր արատ ունեցող դեռահասների ու երիտասարդների ցերեկային խնամքի միակ հաստատությունն է։ Այս տարի այն նշում է իր 15-ամյակը։ Այստեղ ամեն օր՝ առավոտյան ժամը 10-17-ը, հաճախում է 16-35 տարեկան մտավոր արատ ունեցող 56 շահառու, հիմնականում` Երևանից։ Կենտրոնում նրանց հետ աշխատում են հատուկ մանկավարժը, լոգոպեդը, հոգեբանը, սոցիալական աշխատողը և էրգոթերապևտը։
«Այս երեխաները դպրոցն ավարտելուց հետո չունեն համապատասխան միջավայր։ Նրանց համար կան փողոց, մանկատուն, տուն-ինտերնատ, և մեր կենտրոնն օգնության է հասնում նման մարդկանց։ Այս ծառայությունը ստեղծելով՝ նախ և առաջ նպաստում ենք, որ երեխան ապրի ընտանիքում, ընտանիքն ունենա զբաղվածություն, կարողանա աշխատել, դուրս գալ աղքատ, նպաստառու ընտանիք պիտակի տակից։ Մենք օգնում ենք, որ մի ամբողջ աշխատանքային օր երեխան չխանգարի ընտանիքի անդամներին»,- ասում է «Փրկություն» կենտրոնի ղեկավար ԱՐՓԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։
Կենտրոնում գործում են ձեռագործության, նկարչության, բրնձագործության, կավագործության, մաքրամեի, գեղագիտական ձևավորման և թատերական խմբակներ, որտեղ դրսևորվում են երեխաների հնարավորությունները։ Օգտվում են նաև համակարգչային զարգացնող խաղերից։ Կենտրոնի թատերական խումբը սեպտեմբերին այցելել է Արցախ և հաջողությամբ հանդես եկել այնտեղ։ Պարբերաբար երեխաների աշխատանքների ցուցահանդեսներ են կազմակերպվում։
«Փրկություն» կենտրոնը պետությունից ստանում է մասնակի ֆինանսավորում աշխատավարձի տեսքով։ Արփինե Աբրահամյանը ցավով նշում է, որ մեր երկրում դեռևս չի գործում աշխարհում ընդունված այն պրակտիկան, որը կոչվում է պետություն-հասարակական կազմակերպություն համագործակցություն. «Պետությունը հասարակական կազմակերպությանը պատվիրում է ծառայություն և վերահսկում։ Աշխարհում դա արվում է 50:50 տոկոս հարաբերակցությամբ։ Սակայն մեր պարագայում մեզ ընդամենը վճարվում է միջինը 46 հազար դրամ աշխատավարձ, իսկ մնացած միջոցները մենք հայթայթում ենք խնդրել-մուրալու տարբերակով։ Շահառուների մեջ կան շատ ծանր երեխաներ, բայց ամենակարևորն այն է, որ նաև մեր շնորհիվ այդ երեխաներն ապրում են ընտանիքում` երեկոյան վերադառնալով տուն։ Մեր ամենամեծ ձեռքբերումը դա է. երեխան պետք է ապրի ծնողների կողքին»։
«Փրկությունը» բարեգործների շնորհիվ կերակրում է երեխաներին, հիմնել են ժամանակակից ստոմատոլոգիական կաբինետ, որը բուժօգնություն է ցուցաբերում ինչպես այստեղ այցելող պատանիներին ու երիտասարդներին, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներին։ Դարձյալ բարեգործների օգնությամբ ձեռք են բերել միկրոավտոբուս, որի միջոցով տեղափոխում են երեխաների մի մասին։
Արփինե Աբրահամյանը նկատում է, որ մտավոր արատ ունեցող անձը մշտապես օգնություն ակնկալողի դերում չէ և շատ հեշտորեն կարող է ինտեգրվել հասարակությանը, եթե վերջինս պատրաստ է նրան ընդունելու որպես լիիրավ քաղաքացի։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ