Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հատուկ կարիքներ ունեցող երեխաները՝ ուշադրության կենտրոնում

Հատուկ կարիքներ ունեցող երեխաները՝ ուշադրության կենտրոնում
20.07.2012 | 18:00

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման` «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում ու սոցիալական պաշտպանություն ապահովելու գործողությունների ծրագրի» վերաբերյալ: Համաձայն հրամանի` հաստատվել է համապատասխան գործողությունների ծրագիր, որի նպատակն է երեխաների կրթական և սոցիալական կարիքների գնահատման միջոցով առաջիկա տարիներին հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել երեխաների իրավունքների պաշտպանության առավել նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ, ինչպես նաև հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին ապահովել սոցիալական պաշտպանության երաշխիքներով:

«Ստորագրված փաստաթուղթը մի յուրօրինակ ճանապարհային քարտեզ է մոտակա տարիներին նախատեսվող միջոցառումների համար, որը ենթադրում է հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, վերջիններիս` սոցիալիզացման բարձր աստիճանի ապահովում, հասարակությանն ինտեգրվելու և նրա լիարժեք անդամը դառնալու անարգել իրականացում, ինչպես նաև պետության` առավել նպատակային աջակցություն և օգնություն: Գործողությունների ծրագրի կարևորագույն կետերից է նաև զատել սոցիալական կարիքներից դրդված երեխաների ընդգրկումն այն ուսումնական հաստատություններում, որոնք նախատեսված են բացառապես հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար: Վերջին տարիներին իրականացվող կրթական բարեփոխումների շնորհիվ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների թիվը նվազել է` շնորհիվ ներառականության սկզբունքի կիրառման. այսօր հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող շուրջ 95 դպրոց, որոնց թիվն ամեն տարի ավելանում է շուրջ 15-ով»,- նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նշված գործընթացում նախարարության կարևորագույն գործընկերներից են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև խնդրով մտահոգ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները, որոնք սոցիալական գործընկերության շրջանակում, համագործակցում են նախարարության հետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշել է, որ երեխաների պաշտպանության խնդիրը ՀՀ կառավարության գործողություների ծրագրում գերակա խնդիր է, որի համատեքստում, ըստ նախարարի, երեխաների կարիքների գնահատման հիման վրա պետք է ավելի նպատակային և հասցեական քաղաքականություն իրականացվի, և ստորագրված փաստաթղթով գործունեության նոր էջ է բացվում:
Համատեղ հրամանով հաստատվել է գործողությունների ծրագիր, համաձայն որի` 2012-2013 թթ. նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես.
. Կլրամշակվի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը», որով կսահմանվի հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր տիպ կունենա ընդունելության իր չափանիշները:
. Մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառաջարկվի վերակազմակերպել որպես հատուկ դպրոց-կենտրոններ և այլընտրանքային ծառայություններ իրականացնող հաստատություններ: Հատուկ դպրոց-կենտրոնները կկազմակերպեն նախադպրոցական կրթություն և կհանդիսանան մեթոդաբանական և ծրագրերի մշակման ռեսուրս կենտրոններ ներառական կրթություն իրականացնող դպրոցների համար:
. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմին կճանաչվի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
. Կիրականացվեն հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ:
. Կփոխվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար հատկացվող ֆինանսավորման չափաքանակները և կմշակվեն մեխանիզմներ կարիքների ամրագրման համար:
. Համաշխարհային առողջապահական կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա կմշակվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման չափորոշիչներ:
. Հաստատությունների մասնագետների վերապատրաստում:
. Հատուկ ուսումնական հաստատությունների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրում:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ