ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 6 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 6 սմ-ով
18.07.2012 | 12:55

Հուլիսի 17-ի դրությամբ, Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվում է 1900,48 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 6 սմ-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հուլիսի 17-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 2,72 խմ/վրկ է, Գավառագետինը` 4,98 խմ/վրկ, Մասրիկինը` 1,99 խմ/վրկ և Ձկնագետի հզորությունը` 0,28 խմ/վրկ:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Հուլիսի 17-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 159 միլիոն 875 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (հուլիսի 9-16) փոփոխվել են հանրապետության գետերի ելքերը: Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ