Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Կադրերին կանդրադառնանք աշխատանքի ընթացքում

Կադրերին կանդրադառնանք  աշխատանքի ընթացքում
03.07.2012 | 00:01

Սոցիալական ապահովության ոլորտը Հայաստանում ծանր բնագավառներից է, որտեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները` քիչ։ Ինչ խոսք, սոցիալական ոլորտում խնդիրների լուծումը նախ և առաջ պայմանավորված է երկրի տնտեսության զարգացմամբ։ Սակայն մեծ նշանակություն ունի նաև, թե ով է ստանձնում ոլորտի ղեկը։ Մեկ շաբաթից ավելի է, ինչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ։ Որո՞նք են լինելու նրա առաջիկա քայլերը, և ոլորտում նա ի՞նչն է կարևորում` փորձեցինք ճշտել կարճ զրույցի ընթացքում։

-Դուք համակարգում նոր մարդ չեք, նշանակո՞ւմ է դա, որ կադրերի մեծ փոփոխություն Ձեր նախարար նշանակվելուց հետո չի լինի, թե՞, այնուհանդերձ, կլինի։
-Կադրային փոփոխությունը երբևէ ինքնանպատակ չեմ համարել և չեմ համարում։ Իհարկե, սոցիալական ապահովության հարցերի նախարարությունում աշխատում եմ շուրջ 12 տարի և, բնականաբար, գիտեմ նաև մեր աշխատակիցների աշխատանքային կարողությունները, նրանց թույլ և ուժեղ կողմերը։ Կարծում եմ, այդ խնդիրներին մենք կանդրադառնանք աշխատանքների ընթացքում։ Այսինքն, եթե ընթացքում ի հայտ գա որոշ կադրերի փոփոխության անհրաժեշտություն, իհարկե, այն կկատարվի։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ այն միայն մի նպատակ կունենա` աշխատանքների արդյունավետության բարձրացում։
-Ձեր ո՞ր արժանիքի կամ առանձնահատկության համար իշխանությունը Ձեզ վստահեց նախարարի պորտֆելը։
-Չեմ կարող ասել։ Կարծում եմ, ճիշտ կլինի հարցն ինձ չուղղեք։
-Ձեր ոլորտի ՀԿ-ների կարծիքով` Դուք ընկալվում եք որպես բարեփոխումների շինարար։ Որպես նախարար` առաջնային ո՞ր ոլորտում եք բարեփոխումներ իրականացնելու։
-Բարեփոխումներն ընդգրկելու են բոլոր բնագավառները, և առաջին հերթին ներդրվելու է ինտեգրված սոցիալական ծառայության համակարգը, քանի որ այն առնչվում է բոլոր տիպի սոցիալական ծառայությունների սպասարկման հետ։ Մեր նպատակը և գերխնդիրն է բարձրացնել սոցիալական բոլոր ծառայությունների որակը և այն դարձնել ավելի մատչելի քաղաքացիների համար։ Այդ համատեքստում հաջորդ կարևոր նորամուծությունը լինելու է մեկ պատուհանի ներդրումը։ Այն կամբողջացնի սոցիալական ծառայության մատչելիության խնդիրը, և քաղաքացիներին ավելի հեշտ կլինի սպասարկել։ Վերջին հաշվով այդ ամենը միտված է աշխատանքները համալիր դարձնելուն և դրա միջոցով գնահատելու քաղաքացու կարիքը` սոցիալական աջակցություն ստանալու դեպքերում։ Դրա հիման վրա կփորձենք հնարավորինս բավարարել քաղաքացու սոցիալական կարիքը։


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ