Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Չորացած ծառերը դարձնենք քանդակներ»

«Չորացած ծառերը դարձնենք քանդակներ»
06.06.2012 | 04:09

Բնապահպան ակտիվիստների նախաձեռնած «Չորացած ծառերը դարձնենք քանդակներ» առաջարկը, որը զետեղվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նպատակաուղղված է քաղաքի տարբեր հատվածներում (Մաշտոցի պուրակ, Կարապի լիճ, «Հաղթանակ» զբոսայգի) գտնվող չորացած ծառերը հատելուց փրկելուն:
«Որպեսզի այդ ծառերն իրենց կենսունակությունը կորցնելուց հետո էլ շարունակեն ապրել ու կանգուն մնալ, անհրաժեշտ է դրանք վերածել սիմվոլիկ նշանակության քանդակների, իրենց կեցվածքի մեջ դրական խորհուրդ կրող կերպարների կամ դեկորատիվ արվեստի այլ գործերի»,- նշվել է ցանցում:
Շնորհալի ունակություններով օժտված այն կամավորները, ովքեր կցանկանան գեղեցկացնել քաղաքն ու փրկել նշված ծառերը վերջնական հատումից, կարող են արձագանքել բնապահպանների այս առաջարկին և իրենց մտահղացումներն ու գաղափարները կյանքի կոչել` կենդանի փայտի միջոցով:
Ներկայացված հայտերի հիման վրա կանցկացվի մրցույթ, որից հետո նախանշված ծառերը կտրամադրվեն հաղթողներին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ