12.04.2024|
11:11
Ավետիս Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ Թումանյանի «Զատկի առիթով» հոդվածի վերաբերյալ մի չարախոսություն է գրել, որին ի պատասխան երկու մեկնաբանություն եմ գրել, բացատրելով, որ իմ Թումանյանը բոլորովին «ուրիշ բան է», քան ինքը պատկերացնում ու ներկայացնում է և մի ընկերական խորհուրդ տվեցի` «կարդացեք ֆեյսբուքյան իմ էջի երկու ալբոմների նյութերը, գուցե սկսեք «ուրիշ» Թումանյանին հասկանալ. ալբոմներից մեկը իմ թումանյանագիտական հոդվածների ալբոմն է` «Թումանյանագիտություն», երկրորդը`
«ՀԱՅ ՄԵԾԵՐԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ»: