Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Անդարձություն

Անդարձություն
09.07.2024 | 20:44

Ավարտվող օրը աչքերը փակում է

և վերհիշում կրած 24-ժամյա

տառապանքը հյուծիչ – րոպե առ րոպե,

մանրակրկիտորեն:-

Հասկացավ՝ ինքը ժամանակատեր չէ,

այլ մի ճոճուն վայր, ուր մարտնչում են

իղձերն իրար հետ,

հուշերն իրար դեմ

և դրվագներն են միմյանց խաչ հանում:-

Դու ամենաթեժ դրվագն էիր, երբ

հանկարծ հատեցիր կարմիր սահմանը

և անդարձության աշխարհը մտար -

ուրիշի փեթակ անակնկալ խուժած

մայր մեղվի պես.-

ցնցվեց գալիքը, որ ժամանում էր

հոգու տոներով, ընծաներով բախտի,

հիմա նա կարող է առերեսվել մեզ հետ

լոկ մուրհակով ու անսրտությամբ:-

Բայց քեզ կգտնի

պատրանքներում ծպտված օրս թևավոր:

26.04.2024

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4183

Մեկնաբանություններ

անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am