Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Աստծո հանգիստը

Աստծո հանգիստը
08.05.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 8

Ես առաջնորդում եմ ձեզ:
Ճանապարհը բաց է:
Առանց երկմտելու առաջ ընթացեք:
Ես ձեր կողքին եմ:
Իմ Ձայնը լսեք:
Լսե՛ք Իմ ձայնը:
Իմ ձեռքն է կառավարում ամեն բան: Մի՛ մոռացեք, որ Ես ձեզ հետ ավելի լավ եմ գործում, երբ դուք հանգիստ եք:
Շատ հանգիստ արեք ձեր քայլերը. մի պարտականությունից մյուսին անցեք խաղաղ ու անշտապ` անցումների միջև ընկած ազատ ժամանակը հատկացնելով հանգստին ու աղոթքին:
Չափից դուրս զբաղված մի՛ եղեք:
Ձեռք զարկեք միայն այն գործերին, որ Ես եմ թելադրում:
Աստծո Հանգիստը գտնվում է մի այնպիսի տարածքի մեջ, որ մարդու գործունեության սահմաններից այն կողմ է գտնվում: Համարձակություն ունեցեք երբեմն մտնել այդ սահմանից ներս. այդ ժամանակ իրոք ուրախություն և խաղաղություն կգտնեք այնտեղ:
Այն բոլոր գործերը, որոնք արդյունքն են հրաշքի: Դուք էլ ջանացեք ունենալ` հրաշք գործելու ուժ և իշխանություն:
Իմացեք, որ ձեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ կարող եք անել ամեն բան:
Ո՛չ, դեռ ավելին:
Իմացեք, որ կարող եք ամեն բան անել Քրիստոսի շնորհիվ, որ հանգիստ է պարգևում ձեզ:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ