Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մեծ մեղքը

Մեծ մեղքը
06.05.2024 | 11:01

Մի մեծ մեղք կա, որ շատերս գործում ենք, ու դրա պատճառով չենք ստանում այն խոստումը, որ գալիս է այդ պատվիրանի հետ: Երբ Աստված ապրելու օրենքը տվեց, ասաց. «դուք դրանք սովորեցրե՛ք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցե՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք գրեցե՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որպեսզի ձեր կյանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կեանքը... լինի այնքան երկար, որքան որ երկինքը կլինի երկրի վրա» (Բ.Օր 11:19-21):

Հազվադեպ եմ տեսնում ընտանիքներ ուր ծնողներն իրենց երեխաներին ջանասիրաբար սովորեցնում են Աստուծո Խոսքը: Սիրելի ծնողներ, մի օր Աստված մեզանից պահանջելու է, թե ինչու իր խոսքը չսովորեցրինք այն երեխաներին, որ տվել է մեզ: Եկեք փոխենք սա ու սկսենք ամեն օր մեր երեխաներին սովորեցնել մեր Աստուծո Խոսքը: «Օրէնքներ դրեց Իսրայելի վրա մեկ անգամ ընդմիշտ պատվիրելով մեր հայրերին, որ նրանք այդ բոլորը ցույց տան իրենց որդիներին, որ սովորեցնեն մյուս սերնդին» (Սղ 77:5):

Խնդրում եմ պահեք սա:

Պատմեք մարդկանց, կիսեք ձեր էջերին, որ գոնե մարդիկ իմանան թե այսպիսի պատվիրան կա: Միգուցե պահեն ու լավ սերունդ դաստիարակենք:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ