Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Օտարերկրյա պաշտոնյաները բավ է շահարկեն «Հայաստանի դիրքորոշում» կոչվածը

 Օտարերկրյա պաշտոնյաները բավ է շահարկեն «Հայաստանի դիրքորոշում» կոչվածը
04.05.2024 | 13:04

Հռետորական հարց՝ լռության ուխտ ընդունած կամ գրեթե առօրյա ռեժիմով գործող բոլոր ընդդիմադիր ինստիտուցիոնալ ուժերին. «Տավուշից տարածքներ զիջելը առնվազն նշանակում է՝

ա. ռազմավարական ամենազորեղ դիրքերի զիջում,

բ. դեռևս 1988 թ. հունվարի 12-ին հաստատված արձանագրությամբ Հայկ. ԽՍՀ-ի կազմում ճանաչված տարածքների հանձնում,

գ. ՌԴ-ի հետ միջպետական ճանապարհի և գազի մատակարարման խափանում՝ դրանով թելադրված ոչ միայն զուտ տնտեսական, այլև քաղաքական հետևանքներով հանդերձ։

Գուցե կարևոր չե՞ք համարում, որ շրջանցվում են այսպիսի առանցքային որոշումներ կայացնելու սահմանադրական հիմքերը, կամ ևս համոզված եք, որ դրանով պետական խաղաղ սահմաններ ենք ունենում, բացատրեք, մենք ևս գուցե ընդունենք։ Իշխանությունների դիրքորոշումը՝ կոնկրետ գործողություններով ուղեկցվող, ամենօրյա ռեժիմով լսում ենք ու տեսնում»։

Հ.Գ. Չեմ մտնում դետալների մեջ, բայց գոնե քննարկեք և անհապաղ դիմեք բոլոր այն իրավասու ազգային ու միջազգային կառույցներին, որպեսզի առնվազն չխաթարվեն վավերացման ենթակա միջազգային պայմանագրերով կարգավորման ենթակա հարցերի լուծման սահմանադրական հիմքերը, էլ չեմ խոսում հանրաքվեի մասին, ինչը իսպառ մոռացել ենք։ Օտարերկրյա պաշտոնյաները «Հայաստանի դիրքորոշում» կոչվածը բավ է շահարկեն, բոլորը պետք է ըմբռնեն մի պարզ ճշմարտություն՝ այդ կարևոր հասկացության աղբյուրը ժողովուրդն է ու իր խորհրդարանը՝ անկախ որակից։ Եթե դա չեն ըմբռնում կամ իրենց չիմացողի տեղ են դնում, ուրեմն, դուք անելիք ունեք:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ