Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Աստված և առաջնորդություն

Աստված և առաջնորդություն
01.05.2024 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 1

Հանգիստ եղիր, իմացիր որ ամեն ինչ Իմ վստահելի ձեռքում է: Հանգիստը վստահություն է նշանակում, իսկ անդադար գործունեությունը` անվստահություն:
Քանի դեռ չգիտես, որ Ես գործում եմ քեզ համար, դու հանգիստ չես ունենա. անգործությունը վհատության արդյունք է:
«Իմ ձեռքը չի կարճացել, որ չկարողանա փրկել»: Հիշիր այս. կրկնիր և վստահիր այս խոսքին:
Սիրով ընդունիր այս իմացումը ու ցնծա դրանով: Այսօրինակ ճշմարտությունը նման է փրկարար պարանի, որ նետվում է խեղդվողին: Այս խոսքի ամեն մի կրկնություն, մի առաջ քայլ է, որ մոտեցնում է մարդուն ապահովության ափին:
Այս մտապատկերը, թող սովորեցնի քեզ մի մեծ ճշմարտություն: Այս ճշմարտությունը քո ձեռքից այլևս բաց մի թող, իբրև աղոթք ասա այն, հաստատիր այն, իբրև պարան բռնիր այն:
Որքան անմիտ ու զուր են քեզ փրկելու քո անձնական ճիգերը, երբ մի ձեռքով պարանն ես բռնել, իսկ մյուս ձեռքդ ջանք է թափում դեպի ափ լողալ:
Կարող է և այնպես պատահի, որ թողնես քեզ նետված պարանը ու այդպես արգելք հարուցես քեզ ազատողին, որ քեզ չկորցնելու համար գործում է շատ մեծ զգուշությամբ:
Կյանքը չի կազմված միայն փոթորիկներից ու վայրիվերումներից:
Թեպետ սաղմոսերգուն ասում է.
«Քո բոլոր ալիքներն ու կոհակները անցան իմ վրայով»:
Բայց այնուհանդերձ գրում է նաև.
«Նա դուրս հանեց ինձ սոսկալի վիհից, տիղմից ու տառապանքից և իմ ոտքը դրեց ժայռի վրա և իմ ընթացքը հաստատեց»:
Մտածեք այս հրաշալի ճշմարտության երեք իմաստների վրա. ապահովություն, վստահություն, առաջնորդություն:
1. Հանեց ինձ ահավոր վիրապից` ապահովություն:
2. Ոտքս դրեց ժայռի վրա` վստահություն:
3. Հաստատեց ընթացքս` առաջնորդություն:
Այս երրորդը վերջնական հանգրվանն է, երբ փրկված հոգիները մինչև վերջ Ինձ վստահելով` այլևս չեն փնտրում իրենց ճանապարհը, այլ ապագան իր ծրագրերով հանդերձ թողնում են Ինձ` իրենց Ազատարարին:

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ