Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Օրհնեք ձեր թշնամիներին

Օրհնեք ձեր թշնամիներին
25.04.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 25

Հաճախ ասեք. «Աստված օրհնի» նրանց, ում հետ ներդաշնակ չի ձեր հարաբերությունը, կամ նրանց, ում կամենում եք օգնել: Ասեք այս, սրտանց ցանկանալով, որ հաջողության, ուրախության և օրհնության անձրևներ տեղան նրանց վրա:
Ինձ թողեք անհրաժեշտ դաստիարակությունը կամ նրանց սրտի սրբագրումը, դուք միայն ցանկացեք նրանց ուրախություն և օրհնություն: Այժմյան ձեր աղոթքը թող այն լինի, որ նրանք սովորեն սրբագործվել:
Ախ, ինչքան լավ կլինի, որ Իմ որդիները Ինձ թողնեն Իմ գործը, և իրենք զբաղվեն այն գործով, որ Ես տալիս եմ իրենց: Սիրեք. սիրեք ամենքին, դարձյալ եմ ասում` սիրեք: Սերը բոլոր դժվարությունները հեռացնում է ասպարեզից: Սերն է, որ ձեզ հաջողություններ պիտի բերի:
Աստված, որ բնաջնջում է չարությունը, Աստված, որ բարին է ստեղծում, սեր է: Երբ դուք սիրում եք միմյանց, նշանակում է` Աստծուն եք իրագործում ձեր կյանքում: Իսկ Աստծուն իրագործել կյանքի մեջ` նշանակում է ի հայտ բերել ամեն կարգի ներդաշնակություն, ուրախություն և երջանկություն:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ