Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Մի՛ տրտնջացեք, ուրա՛խ եղեք

Մի՛ տրտնջացեք, ուրա՛խ եղեք
22.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 22

Վստահեք Ինձ: Իմ ասածի պես կատարեք ամեն բան, և ամեն ինչ լավ կլինի:
Հետևեք Իմ հրամաններին: Հնազանդ լինել և մնալ Աստվածային ներդաշնակության մեջ. սրանք են այն պայմանները, որոնց կատարելու դեպքում կբավարարվեն ձեր բոլոր կարիքները և անգամ նրանց կարիքները, ում համար աղոթում եք:
Այն պարտականությունները, որ հանձնարարեցի ձեզ կատարել` կարող են և որևէ իրական առնչություն չունենալ Իմ տված պարգևների հետ:
Բայց չմոռանաք, որ Ես եմ հրաման տվողը, Ես եմ պարգևներ բաշխողը, Ես եմ պայմաններ առաջարկողը, միայն թե ամեն մեկին տրվում է` ըստ իր կարիքի:
Մի՛ վախեցեք, շարունակեք ձեր ճանապարհը, ցնծալի ուրախությունը ձերը կլինի:
Բոլոր հուսախաբությունները ուրախության փոխեք:
Ամեն մի տխրություն վերածեք խնդության:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ