Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Կյանքը սիրո մի վեպ է

Կյանքը սիրո մի վեպ է
19.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 19

Դուք ահա, իմ կարիքն ունեք: Ես ունեմ ձեր կարիքը:
Իմ ավերված աշխարհը ձեր կարիքն ունի: Շատ հոգնած ու խռոված սրտեր ձեր կարիքն ունեն: Շատ տխուր ու տանջահար սրտեր ձեր շնորհիվ պիտի զվարթանան ու Ինձ մոտենան ձեր միջոցով:
Առողջություն, խաղաղություն, ուրախություն, համբերություն, տոկունություն. այս բոլորը ձեր սեփականությունը կդառնան, երբ սերտ հարաբերություն հաստատեք Ինձ հետ:
Ձեր առջև ձգվող ճանապարհը իրապես փառավոր մի ճանապարհ է, այդ ընթացքում դուք զարմանալի գյուտեր կանեք. կունենաք քաղցր մտերմություններ, սքանչելի, գրեթե անըմբռնելի նոր հայտնություններ կանեք:
Իրոք, որ Քրիստոնեական կյանքը, Ինձ հետ ապրած կյանքը, Սիրո մի վեպ է:
Ամեն ինչ Ինձ թողեք:
Միայն Ինձ մոտ կգտնեք գոհացումը ձեր կարիքների:
Ես սիրահարն եմ մարդկային հոգու. հոգու բարեկամը, հոգու հայրը, մայրը, եղբայրը:
Փորձեցեք Ինձ:
Իմացեք` ինչքան էլ շատ պահանջեք Ինձնից, դարձյալ չափից շատ չեք ուզի, ոչ էլ կշահագործեք` Իմ սերն ու երկայնամտությունը:
Պահանջեցեք, պահանջեցեք, երիցս կրկնում եմ` պահանջեցեք բժշկություն, զվարթություն, ելք, սպեղանի, առհասարակ ինչ որ կամենաք:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ