ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Երկու ուրախություններ

Երկու ուրախություններ
17.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 17

Ի՛մ որդիներ, ահա Ես ձեզ մոտ եմ դարձյալ: Այն սրտերը, որ մեծ ցանկություն ունեն Իմ կամքը կատարելու, այնպես են կանչում Ինձ, որ Ես տեղի եմ տալիս: Այդ ժամանակ ոչ մի արգելք չի կարող Ինձ խանգարել: Իսկ ահա, երբ հրաժարվում են կատարել Իմ կամքը, նրանց սրտերը ավելի են հեռանում Ինձնից, քան հեթանոսներինը:
Կարո՞ղ եք պատկերացնել ավելի մեծ հանցանք, քան Իմ կամքը կատարելուց հրաժարվելը: Իմ կամքը պետք է սիրով ընդունեք` եթե Ես պետք է կատարեմ Իմ գործը` սրտի և կյանքի հետ:
Միակ հրաժարումը, որ ընդունվում է իմ կողմից, այն է` երբ Իմ պահանջով դուրս նետված «ես»-ն ընդունում է անխուսափելին` հրաժարվում է երկրավոր փառքի ու հաճույքի աթոռից` Ինձ համար: Որովհետև միայն այդ ժամանակ է, որ մարդը կարողանում է սիրով ու հաճույքով ընդունել Իմ կամքն ու կատարել:
Ամեն մի ճշմարիտ աշակերտության ժամանակ և ամեն մի աշակերտի ճշմարիտ հոգևոր զարգացման ժամանակ նախ սքանչացումն է գալիս, Ինձ հետ ծանոթ լինելու վայելքը. հետո գալիս է երկար ու հարթ ճանապարհը` դասը սովորելու ու կարգ ու կանոնին վարժվելու ժամանակը, երբ ուրախությունը անցած մի բան է դառնում, այնպես, որ թվում է, թե այլևս երբեք այն չի վերադառնա:
Սակայն Ինձ հետ շարունակ շփվելով, առանց բացառության` օրվա բոլոր պարագաների մեջ մշտապես Իմ գործը տեսնելով, որոնք Իմ առաջնորդությունն ապացուցող իրական փաստեր են. կան նաև անհամար իրողություններ, որոնց մեջ պատահող տեսանելի փաստերը կամ զուգադիպությունները` կարող են և պետք է որ ձեզ առաջնորդեն Իմ նախատեսածի պես: Այս ամենը հետզհետե ծնում են սքանչացումի, վստահության ու երախտագիտության զգացումներ, որոնց էլ ինքնաբերաբար հաջորդում է ուրախությունը:
ՈՒրախությունը երկու տեսակ է լինում: ՈՒրախություն, որ ծնվում է սիրուց ու սքանչացումից և ուրախություն, որ ծնվում է գիտությունից: Եվ ընդմեջ այս երկու ուրախությունների գտնվում է կարգապահությունը, վստահությունը և պատրանքի լրիվ բացակայությունը:
Սրանց դեմ պայքարեք Իմ զորությամբ. ավելի ճիշտ` կառչեք ինձնից կուրորեն, անճար վիճակի մատնված մարդու համառությամբ և թույլ տվեք, որ Ես հաղթեմ դրանց:
Ջանացեք մշտապես Իմ կամքը կատարել. ընդունեք Իմ դրած կարգապահությունը, և ահա կգա երկրորդ` տևական ուրախությունը:
Այս ուրախության մասին էր, որ ասում էի.
«Ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզնից»:
Ցավ մի ապրեք` առաջինը կորցնելու համար, երկրորդը ավելի մեծ մի պարգև է:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ