«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Որքան էլ դրամատիկ ու ողբերգական է մեր սայթաքումը, այն մեզ մրցակցային մեծ առավելություն է տվել

Որքան էլ դրամատիկ ու ողբերգական է մեր սայթաքումը, այն մեզ մրցակցային մեծ առավելություն է տվել
13.04.2024 | 07:41

Երեկ տեսանյութ էի նայում՝ երկու օդիոզ դեմքերի Վրաստանից ու Ադրբեջանից, որոնք իրենց երկրներում հայտնի են որպես կատաղի սորոսականներ։

Ցնդած ու խառը զրույց էր։ Խոսում էին աշխարհաքաղաքականությունից։ Շատ խոր մտահոգված էին, թե ինչ է լինելու «աշխարհի վերջը», որովհետև ԱՄՆ-ի ղեկավարը անտանելի զառամյալ է, նրա թիկունքում էլ կանգնածը հեռու չէ այդ վիճակից։ Կասկածելի ջանասիրությամբ փորձում էին ապացուցել, որ Էրդողանը «ճամփորդ» չէ, որ վերջին տեղական ընտրությունները պատահական էին, ու էլ ավելի էին կասկածներ առաջացնում այդ հարցում։ Եվրոպան էլ անհույս է՝ անդունդի եզրին, որովհետև նրա «առաջնորդները» կես մարդու խելք ու կամք չունեն։ Երբ հասան տարածաշրջանին, պարզվեց որ ամենամեծ հիմնահարցը պետական համակարգերի փտածությունն ու կոռուպցիան է։
Ցանկացած հոգեվերլուծաբան կասեր, որ այս դեմքերն առնետների նման զգում եմ, որ իշխող՝ արևմտյան համակարգը կործանվում է ու ենթագիտակցորեն խուճապ են առաջացնում։
Միակ լուսավոր կետն էլ Իրանն է, ինչքան էլ փորձում էին ցեխ շպրտել այս գործակալական առնետները։
Հիմա ինչի՞ եմ սա ասում, և ի՞նչ կապ ունի այս զրույցը Հայաստանի հետ։
Հավանաբար, նկատած կլինեք, որ թեև լինելով որոշակի փորձ ունեցող արևելագետ, ես ընդհանրապես խուսափում եմ քաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումների գնահատականներից, որովհետև այս փոթորկալից ժամանակաշրջանում այդ զարգացումները պարզ ու բացատրելի չեն, քանի որ պարունակում են մեզ համար անհասանելի խորքային շերտեր, իսկ բուն գործընթացները շղարշված են կեղծիքի հորձանուտներով ու ֆեյքերով։ Դրան գումարած, որ Հայաստանը զրկվել է սուբյեկտայնությունից։ Ուրեմն, ամեն մի խաղացող կարող է ծավալվել այս տարածքում, ինչքան ուզում է և թքած ունենալով պայմանականությունների վրա։
Իմ բանաձևն այս վիճակում շատ պարզ է․ դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումները տևական կտրվածքով՝ զտելով ու ֆիլտրելով նրանց բուն ուղղությունները։
Հիմա Հայաստանի մասին։
Մենք առաջին ազգն եք, որ ընկել է տեկտոնական ցնցումների ու տեղաշարժերի հորձանուտը։ Նույն ճակատագիրը սպասվում է անխտիր բոլոր ժողովուրդներին։ Տրամաբանական է, որ ով առաջինն ընկել է, նա էլ շանսեր ունի առաջինը դուրս գալու այս փոթորիկներից թրծված։
Որքան էլ դրամատիկ ու ողբերգական է մեր սայթաքումը, բայց այն մեզ մրցակցային մեծ առավելություն է տվել։
Չէր կարող դեգրադացված ազգը բարեկեցիկ հայրենիք ունենալ ու օգտվել ռազմաքաղաքական հնարավորություններից իր փտած, կոռումպացված ու ֆեոդալական համակարգով։ Այո, նախախնամությունը կոպտորեն «օգնել» է մեզ այս հարցում՝ հրելով դեպի կորուստների ու ցնցումների անդունդը, որպեսզի մենք խելք հավաքենք։ Շատ սիրելուց է հավանաբար։ Երևի իսկապես ընտրյալ ու առանձնահատուկ ենք։ Հիմա էլ ամեն կերպ գազազեցնում է այս ողորմելի խեղկատակին, որ սթափվենք։
Ուրեմն, Վերևում հավատում են, որ մենք կարող ենք։ Հակառակ դեպքում, դժվար էր պատկերացնել, որ հայաստանյան զարգացումները կընթանան այսքան տրամաբանական և ուղղագիծ։
Ուրեմն, ստեղծված իրավիճակում առաջնահերթը նոր համակարգի ձևավորումն է, որ պետք է գա փոխարինելու այսօրվա կործանվող ու այլասերված համակարգին և ոչ թե հին ձևերով ու մեթոդներով, տրորված արահետներով «փրկությունն» է։
Իսկ դրա համար առաջին հերթին պետք է լինի հստակություն գիտակցությունում։ Եվ ԿԱՄՔ՝ անպայման։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ