Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Ապրիլի 13
Սիրեցե՛ք և ժպտացե՛ք: Ձեր շրջապատը թող ավելի երջանիկ լինի` ձեր այնտեղ ապրելու համար:
Սիրե՛ք և ուրա՛խ եղեք անգամ գորշ ու միապաղաղ օրերին: Անապատային օրեր կան Իմ աշակերտների համար, ինչպես նաև` Պայծառակերպության Լեռներ, բայց երկու դեպքում էլ իրական արժեքը նրանում է, որ հավատարմորեն և հետևողական կերպով կատարեք ձեր պարտականությունները:
Բոլորի հետ ազնիվ եղեք: Աշխատեք տեսնել մարդկանց սիրտն Իմ տեսածի պես: Ճանաչեք ցավն ու դառնությունը, որով համակված է նրանց կյանքը: Նախքան ուրիշների հետ տեսակցություն կամ խոսակցություն ունենալը լավ կլինի Ինձ հարցնեք, որպեսզի Ես իբրև թարգման հանդես գամ` ձեր երկուսի միջև:
Ապրեք աղոթքի կյանքով: Ինձ հետ խոսելու ժամանակ դուք հոգու խաղաղություն կստանաք: Երբ հավատարիմ ու հետևողական կերպով կատարեք ձեր պարզ գործերը, շուտով առատորեն կստանաք դրանց վարձը, որոնք կդառնան փոքրիկ քարերը` ձեր հաջողության խճանկարի:
Սիրով ընդունեք բոլոր նրանց, ովքեր ձեզ մոտ կգան:
Սիրու՛մ եմ ձեզ: