Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ոսկե առիթը

Ոսկե առիթը
12.04.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 12

Ես Եմ ձեր Առաջնորդը: Զորություն և օգնություն կստանաք` ըստ անհրաժեշտի: Դուք պարզապես վստահեք Ինձ ամբողջովին:
Մի՛ վախեցեք: Ես ձեզ լսելու ավելի պատրաստ եմ, քան թե դուք` Ինձ խնդրելու: Քայլեք Իմ ճանապարհով և վստահ եղեք, որ օգնություն կստանաք:
Մարդու կարիքը` առիթն է Աստծո օգնության: Ես սիրում եմ օգնել ու փրկել: Մարդու հավատը իրական արտահայտություն կստանա: Հավատքի այդօրինակ արտահայտությունը հենց Աստծո ուզածն է, որպեսզի ցույց տա Իր Զորությունը: Հավատքը այն բանալին է, որ բաց է անում Աստծո հարստության շտեմարանը:
Իմ հավատարիմ հետևորդներ, դուք կատարելության եք ձգտում, սակայն տեսնում եք ձեր դառը ձախողումները: Մինչ Ես ձեր հավատարմությունն եմ տեսնում. ինչպես որ մայրն է իր զավակի վրայից հանում անմաքուր զգեստը, անկատար գործը, և մաքուր զգեստներ հագցնում` կատարելություն, իր ջերմ սիրուց մղված,այդպես և Ես եմ վերցնում ձեր փոքրիկ հավատարմությունը և պսակում այն կատարելությամբ:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ