Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Արքայության նշանները

Արքայության նշանները
08.04.2024 | 00:27

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Ապրիլի 8

-Ողջունում ենք Քեզ, Սիրելի Փրկիչ: Քո մեծ Սիրուն ու Զոհողությանը պատասխանել կարող ենք միայն մեր խեղճ ու թերի սիրով ու զոհողությամբ:
-Ոչ մի նվեր փոքր կամ քիչ չէ, եթե այն արտահայտում է ճշմարիտ սերը տվողի: Այդպես էլ մեծ ու թանկագին են Ինձ համար ձեր սրտի նվերները: ՈՒրախ եղեք, որ Ես սիրով ընդունում եմ Ձեր զատկական նվերները:
Իմ զավակները պետք է մեկընդմիշտ ճշտեն իրենց կեցվածքը: «Դու՛րս եկեք դրանց միջից ու առանձնացեք». այս է օրվա հրամանը: Կյանքի ու գործի մեջ, սիրո ու ծառայության մեջ` այսօր Իմ որդիները պետք է աչքի ընկնեն, պետք է տարբերվեն ուրիշներից: Ես ձեզ կանչել եմ հանց «Մասնավոր ժողովուրդ». իբրև Եկեղեցի Իմ Անունը ճանաչելու համար: Պողոսն ասաց, որ Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն` Ինձ հետևելու ու սիրելու համար` հիմար կոչվել:
Պատրա՛ստ եղեք մի կողմ կանգնել ու թույլ տալ, որ աշխարհի սովորություններն ու նորամուծությունները ձեր կողքով անցնեն ու գնան: Այս կեցվածքը ճշմարիտ ծառայություն է` արված ի սեր Իմ Փառքի ու Թագավորության: Մարդիկ թող ձեզ ճանաչեն այն պարզ նշաններով, որոնք զանազանելով հատկանշում են Իմ Թագավորությունը:
Պատրա՛ստ եղեք խոստովանել Ինձ մարդկանց առաջ: Պատրա՛ստ եղեք ամեն բան ոչինչ համարել, որպեսզի կարողանաք շահել Ինձ և ներս առնել` ձեր կյանքի մեջ:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ