Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Աստվածային կարողություն

 Աստվածային կարողություն
04.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 4

Ես Ամենագետ և Ամենազոր եմ, Իմ ձեռքում են ձեր բոլոր գործերը:

Այդ գործերը կատարելու համար Ես ներդրում եմ Իմ Աստվածային կարողությունը և Իմ Աստվածային զորությունը: Ամեն հրաշագործություն չէ, որ կարելի է կատարել մեկ վայրկյանում, ինչպես որ շատ հաճախ կարծում են մարդիկ:

Մի՞թե Իմ աշակերտ Պետրոսը մի վայրկյանում ձկնորսից փոխվեց ու դարձավ ուսուցիչ ու առաջնորդ. Ես նրան փոփոխում ու կերտում էի անգամ իր պարտության ժամանակ, որպեսզի նա լիներ այն, ինչ որ դարձավ:

Շատախոս, հախուռն խառնվածքով այդ հանդուգն մարդը, որ պատրաստ էր իր հետևից տանել մյուս աշակերտներին, չէր կարող դառնալ այս զորավոր մարդը, եթե չսովորեր ճանաչել իր տկարությունը:

Ոչ ոք չի կարող փրկել, եթե չհասկանա մեղավորին:

Պետրոսը, որ, ի վերջո, հզոր ուժ դարձավ Ինձ համար, ով բոլորից ավելի հաստատեց Իմ Եկեղեցին, ի սկզբանե բնավ էլ այն Պետրոսը չէր, որ ասաց. «Դու ես Քրիստոսը` Աստծո Որդին»:

Այլ այն Պետրոսն էր, որ ուրացավ Ինձ: Նա, որ իր նվաստացումի ու զղջումի ժամին Իմ ներումի փորձությունն ապրեց` ամենից լավ կարող է խոսել Իմ մասին` իբրև Փրկչի:

Երկնքի Արքայությունը կարող են քարոզել միայն նրանք, ովքեր սովորել են գնահատել Արքայության հեղինակությունը: Անհրաժեշտ էր, որ Իմ աշակերտները բազմակողմանի կրթություն ստանային: ՈՒրեմն ուրախ եղեք ու ցնծացեք: Սիրում եմ ձեզ: Չեմ ենթարկի ձեզ անգամ մի ավելորդ փորձության:



Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ