Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Անգին օրհնություն

 Անգին օրհնություն
02.04.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 2

Ես այստեղ եմ ճիշտ այնպես, ինչպես էի, երբ Իմ աշակերտների հետ էի՝ օգնելու ձեզ և օրհնելու համար ձեզ:

Այստեղ եմ՝ ընկերանալու համար ձեզ:

Անդրադառնու՞մ եք արդյոք, որդյակներ, գոնե այժմ, թե սա ձեր կյանքի օրհնությունն է: Ներում եմ ձեզ, ինչպես դուք աղոթեցիք, որ ներեմ Իմ պատվիրանների բոլոր զանցառությունները, սակայն դուք պետք է սկզբից սկսեք՝ հենց այսօրվանից:

Սիրեցե՛ք Իմ բառերը և գործադրեցե՛ք դրանք առանց ընկրկելու, առանց վրիպելու:

Երբ սա անեք, կանդրադառնաք, որ հրաշագործներ եք, Իմ գործակիցները Ինձ համար:

Հիշեցե՛ք սա՝ ոչ թե ձեր արածն է բուն հրաշագործ զորությունը, այլ այն, թե ինչ եք դուք:

Երբ փոխվել եք Իմ հոգով, դուք փոխարինում եք հոգու մի պատմուճանը ավելի լավով:

Սակայն ժամանակի ընթացքում այն մի կողմ եք նետում՝ էլ ավելի լավը հագնելու համար: Եվ այսպես մի վիճակից մեկ այլ վիճակի, մի նկարագրից մեկ ուրիշ նկարագրի եք անցնում՝ աստիճանաբար վերածվելով Իմ նմանությանը:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ